«Փաստ». Իսկ ո՞վ է մեղավոր...

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ ղեկավար կարգված Սասուն Միքայելյանը հայտարարում է. «Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Դեռ մի կողմ դնենք հարցի բարոյական ու էթիկական կողմը. նման բան է ասում մեկը, որն աջուձախ ներկայանում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի հիմնադրած ԵԿՄ ներկայիս ղեկավարն ուղղակիորեն տրորտակ է տալիս ամենը, հանուն ինչի նա պայքարում էր: ԵԿՄ նախագահի անձը մեզ անհետաքրքիր է: Դա էլ դնենք մի կողմ: Պարզապես հիշեցնենք ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ու բացառապես նրա անձին նվիրյալ այս անձը փաշինյանական իշխանության կազմում յուրօրինակ «խոսափողի» դերում է: 

Ուրեմն, շատ հնարավոր է, որ նա ասում է այն, ինչը Փաշինյանը կուզենար հնչեցնել, բայց՝ ոչ անձամբ: Չմոռանանք՝ ժամանակին նույն Սասուն Միքայելյանն ասում էր, թե իրենց արած իշխանափոխությունն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան ազատամարտն է եղել: Ու, բնականաբար, առանց աչք թարթելու, հանձնեցին Արցախը:
Իսկ նախօրեին էլ փաշինյանական իշխանության սույն «կարկառուն» ներկայացուցիչը հայտարարեց թշնամու դեմ կռվելու անկարողության մասին: Ու այստեղ ծանր հարցեր են ծագում: Առաջինը. հապա այդ ի՞նչ բանի է օրվա իշխանությունը այս վերջին 4 տարվա ընթացքում, եթե այդ կարողությունը չունենք: Ո՞վ է այն վիճակին հասցրել, որ կռվելու կարողություն չունենք: Դա արել է այն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի շահերն այդպես անձնվիրաբար պաշտպանում է «թավիշի» մեծ շահառու ԵԿՄ նախագահը: 
Երկրորդը. ո՞ր մի «Նիկոլն» է ստում, զինվելու, երգող-պարող հրթիռներ ու հրանոթներ, օծանելիքաբույր զրահամեքենաներ ու, իբր, չգիտես թե էլ ի՛նչ առասպելական զենք ու ռազմատեխնիկա ձեռքբերելու, բանակն արդիականացնելու, չգիտես, թե էլ ինչեր անելու մասին անդադար հայտարարող «նիկոլնե՞րը», թե՞ ԵԿՄ նախագահ «Նիկոլը»: Երրորդը. նման հայտարարություն անելով՝ ԵԿՄ նախագահը նույն երկրապահներին, իրապես երկիր ու սահման պահող տղերքին ի՞նչ է ուզում հասկացնել: Կամ՝ ինքը չի հասկանո՞ւմ, որ անհարմար վիճակի մեջ է նրանց դնում: 

Չորրորդը ու ամենակարևորը. ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=296322&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ