«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՍ ԳՈՂԱՑԱՆ ՈՒ ՆՎԻՐԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Մ-17 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային մրցաշարի հաղթող ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Ալեքս ։Որ տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով հասցնելով պատանի հասակում նման նշանակալից հաջողության հասնել։

- 11 տարեկանից եմ սկսել պարապել հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Հասցրել եմ մասնակցել մի շարք միջազգային մրցաշարերի, հաղթել, դարձել նաև արծաթե մեդալակիր։ Այս տարվա Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությանը նվաճել եմ արծաթե մեդալ։ Հանդես եմ եկել 60 կգ քաշային կարգում։ Մրցակիցներս համարյա բոլորն էլ տիտղոսակիր մարզիկներ էին։ Մեկնարկում բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի Ալբանիայի ներկայացուցչին, ապա կրկին 10։0 հաշվով պարտության մատնեցի հունգարացի ըմբիշին, երրորդ գոտեմարտում կրկին բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի վրացի մրցակցիս, կիսաեզրափակչում հաղթեցի Ուկրաինայի ներկայացուցչին 14։9 հաշվով։ Իսկ ահա եզրափակչում, ցավոք մրցավարները անարդար գտնվեցին ու հաղթանակս գողացան շնորհելով ադրբեջանցի ըմբիշին։ Ես բացահայտ հաղթել էի նրան 10։0 հաշվով, բայց 9։4 հաշվեցին ի օգուտ ադրբեջանցու և այդպես ինձ չտվեցին հաղթանակը։ Սակայն, ես չպիտի կոտրվեմ, այլ պիտի առաջ գնամ ու պայքարեմ ոսկե մեդալի համար։ Այժմ պատրաստվում եմ նոյեմբերի 1-ին ՌԴ-ում կայանալիք միջազգային մրցաշարին, այստեղ արդեն հանդես եմ գալու երիտասարդների կազմում, կլինի նաև քաշային կարգի փոփոխություն, նախկին 60-ի փոխարեն, հանդես կգամ 63 կգ քաշային կարգում։

- Ալեքս, շատ հետաքրքիր է, հարազատներիդ մեջ կան արդյոք մարզիկներ։ - Իհարկե, եղբայրս Վազգենը, ևս ըմբիշ է, ինձանից փոքր է, մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է։ Երազանքս է նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։

Անձնական մարզիչս Հարություն Հովհաննիսյանն է։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել Ձեր թերթի «Իրավունքի» հիմնադրման հոբելյանական 35-ամյակը, մաղթում եմ անխափան գործունեություն, ամենայն բարիք, թող միշտ պտտվի Ձեր թերթի «անիվը», ու երբեք այն կանգ չառնի։ Իսկապես, շատ մեծ գործ եք կատարում, մենք մարզիկներս, շատ ունենք լուսաբանման կարիք ու դա մեզ շատ է ոգևորում, որպեսզի կարողանանք հասնել մեծ հաջողությունների, նվաճումների։ Ձեր թերթի շնորհիվ ողջ ազգը, հայ ժողովուրդը տեղեկանում է մեր գրանցած նվաճումների մասին։ Շատ լավ է, որ այս համացանցային դարում մեր երկրում կան նաև տպագիր թերթեր, ինչի կարիքը իրոք շատ է զգացվում։ Իսկ ահա Ալեքսի անձնական մարզիչը ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, մեզ հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց իր սանին.

- «Ալեքսը շատ աշխատասեր, նպատակասլաց, հիանալի մարզիկ է, նրան շատ մեծ ապագա է սպասվում, ես շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Նա հաղթեց ադրբեջանցի ըմբիշին, ցավոք մրցավարները բացահայտ անարդար գտնվեցին ու Ալեքսի հաղթանակը նվիրեցին ադրբեջանցի մրցակցին։ Պիտի այնպես անենք, որ հետագա մրցաշարերի ժամանակ բացառվի մրցավարների նման կողմնակալ վերաբերմունքը, քանի որ դա կարող է կոտրել մարզիկին, նա կարող է հիասթափվել ։ Բայց նա շուտ հանձվող տեսակ չէ ու շատ հզոր կամքի ուժ ունի։ Այժմ պատրաստվում ենք նոյեմբերի 1֊ին կայանալիք միջազգային առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում