Հայ ծանրորդները երկու ոսկե, մեկ արծաթե մեդալ են նվաճել Մ20 և Մ23 ԵԱ-ում

Սպորտ

 

Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում նա հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 81 և 85 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում՝ 105 և 115 կգ:

Պատանիների 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը ևս ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտում ցույց տալով 233 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 100 և 103 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 և 130 կգ կշռող ծանրաձողերը:

Նույն քաշում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն է:

Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել է արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց է տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):

Պատանիների և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մինչև նոյեմբերի 2-ը:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Ալինա Սուքիասյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Սամվել Մարտիրոսյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ)։

Մինչև 23 տարեկանների մրցաշարին կմասնակցեն Միլենա Խաչատրյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը, Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (+87 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը, Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (+109 կգ)։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում