Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, բայց անուններ չեմ տա. Արամ Սարգսյան

Ներքաղաքական

Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է: Այս մասին, այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Եթե ակնկալում եք, որ ես պետք է որեւէ անհատի կամ մարդու անուն տամ, ես նման բան չեմ անի: Ես ժամանակների ու իրավիճակի գնահատականն եմ տալիս: Այդ գնահատականը 25 տարի առաջ ու այսօր քաղաքական իրավիճակները գրեթե նույնն են: Կա պետություն, որն էն ժամանակ էլ ու հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն, կամ այն ժամանակ Մեղրին Լաչինով փոխանակելու, եւ կան քաղաքական գործիչներ ու անհատներ, որոնք այն ժամանակ էլ կողմ էին եւ համարում էին դա լավ տարբերակ, հիմա էլ են այդպես համարում: Անգամ Լաչինն ու Մեղրին նույնականացնում են: Եվ կա պետություն, որ դրան դեմ է, այդ պետության անունը ԱՄՆ է, որն այն ժամանակ էլ թույլ չտվեց: Դա էր պատճառը, որ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում դեմ գնաց այդ տարբերակին, ինչի համար էլ Ալիեւին բոնուսներ տվեցին: Այդ բոնուսները եղան Բաքու-Ջեյհան նավթատարի եւ այլնի առումով:

Այսինքն խնդիրն աշխարհաքաղաքական է եւ այդ համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք կողմն են դրան, կան ուժեր, որ դեմ են դրան: Դրան այն ժամանակ դեմ էր եղբայրս, դեմ էր Կարեն Դեմիրճյանը: Հիմա, այսքան տարի մշտապես դեմ եմ եղել ես»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Հիշեցմանը, որ գործող իշխանությունը խոստանում էր բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը, մինչդեռ 6 տարի անց այն չի բացահայտված, Արամ Սարգսյանն ասաց. «Այդ հարցը տվեք իշխանությանը, թե ինչն է խանգարել բացահայտելուն: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական հետքից բացի կա ներքաղաքական մասնակիցներ, որոնք քրեական գործով անցնում են: Այդ համատեքստում բացահայտման եւ գործը նորից սկսելու հնարավորությունները ինչքանով են հնարավոր, ես չեմ կարող գնահատել, որովհետեւ վկաների մի ստված զանգված  բանտերում մահացան, մի ստվար զանգված տարբեր երկրներում մահացան ու անհետ կորան: Դա այնքան էլ հեշտ գործ չի՝ անկախ նրանից, իշխանությունն ուզում է բացահայտել, թե ոչ»:

Նա վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունը շատ կուզենար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը եւ բացահայտվեր այն մարդկանց վրա, որոնց ժողովուրդը կասկածում է. «Ես դրանում կասկած չունեմ: կարողանում են, թե չեն կարողանում, դա արդեն քննիչների խնդիր է»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում