4 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԻՐԵՆՑ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Սպորտ

Հոկտեմբերի 26-ը, հայկական բռնցքամարտի համար անչափ կարևոր օր է լինելու։ Մեր 4 ուժեղագույն բռնցքամարտիկները իրենց նորամուտը կնշեն պրոֆեսիոնալ ռինգում։ Նրանք են ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի շնորհիվ այն տեղի կունենա  Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում, հայրենիքում արդեն մեծ հեղինակություն վայելող Ночь чемпионь IBA մրցաշարում։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու մրցաշարից առաջ զրուցել մեր երկրի ներկայացուցիչներից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ հետ։ Նա նշեց, որ հանդես կգա 92+ գերծանր քաշային կարգում։ Մրցակիցս կլինի Պակիստանի ներկայացուցիչը։ Շատ լավ եմ տրամադրված այս կարևորագույն մրցաշարին, սա իմ նորամուտն է լինելու պրոֆեսիոնալ ռինգում, ջանք չեմ խնայել ու պարապել եմ տքնաջան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ ահա մյուս մասնակիցը ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «48 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Հակառակորդս Ղրղզստանի ներկայացուցիչն է լինելու,հասցրել եմ ուսումնասիրել նրան, շատ ուժեղ բռնցքամարտիկ է, Ստրանջայի մրցաշարի  չեմպիոն է, Ասիայի մրցանակակիր։ Զգացողություններս շատ մեծ են, անբացատրելի, քանի որ առաջին անգամ եմ հանդես գալու պրոֆեսիոնալ ռինգում, սա իմ դեբյուտն է լինելու։Այսօր կայացավ կշռման արարողությունը, հայացքների մենամարտը։ Նշեմ, որ այս մրցաշարին կմասնակցեն 6 պետությունների ուժեղագույն կաշվե ձեռնոցի մարտիկներ։ Այս մրցաշարից հետո նոյեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցենք միջազգային մրցաշարի։ Հավելենք, որ վաղը Երևանում կայանալիք միջազգային մրցաշարի մրցանակային ֆոնդը բավականին մեծ է, հաղթողը կստանա 10.000 ԱՄՆ դոլար։

Սպասվում է շատ թեժ պայքար։

Սպասենք մեր մարզիկների հաղթանակներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում