3-րդ ուժի ձեւավորումն անհրաժեշտություն է եւ ժողովրդական պահանջ. Աշխեն Սումբուլյան

Տեսանյութեր

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության փոխնախագահ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ՝ օրերս հիմնադրված 3-րդ ուժը ստեղծվել է մեկ նպատակով՝ գործնական քայլեր իրականացնել եւ օր առաջ վերականգնել մեր ժողովրդի վստահությունն ու հավատը, ինչը մեծ հույս ու հավատ է ներշնչում:

3-րդ ուժի ձեւավորումը ուղղակի անհրաժեշտություն է, ժողովրդական պահանջ։ Հույս, որ վերջապես մեր երկրում տիրող այս դժվարին մղձավանջից դուրս գալու հնարավորություն է ստեղծվում եւ հավատ, որ վերջապես մենք կարող ենք միասնական ուժ դառնալով՝ վճռական գնալ դեպի հաղթանակ: Մենք ուղղակի պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, եւ այսօր ու այստեղ մենք միասնական ստանձնում ենք այդ պատասխանատվությունը ու պարտավորվում ենք վերականգնել արդարությունը, որի բացակայությունը մեր երկրում ուղղակի ակնհայտ է: Տարիներ առաջ մեզ բոլորիս խաբեցին խոստումներով եւ լոզունգներով, օգտագործելով մեր ժողովրդի համար զգայուն թեմաները, արդարության բացակայությունը, սոցիալական ծանր իրավիճակը, հայրենասիրությունն ու հավատը, որից հետո գալով իշխանության` ուղղակի հարված հասցրին մեր ժողովրդի թիկունքին, սահմանին կանգնած զինվորից մինչեւ սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին:

Տարիներ շարունակ մեզ պառակտել են` ատելություն սերմանելով մեր ժողովրդի մեջ, եւ հիմա էլ փորձում են մեզ հաղթանակած եւ արժանապատիվ ազգից վերածել չկայացած, պառակտված եւ պարտված ամբոխի, բայց դա չի լինելու, որովհետեւ մենք կանք եւ պայքարելու ենք՝ հանուն մեր բոլորի արժանապատիվ ապրելու իրավունքի, հանուն մեր ապագա հաղթանակների եւ հանուն մեր ապագա սերունդների, որոնց պարտավոր ենք թողնել ուժեղ եւ հզոր Հայաստան, ազատ Արցախ եւ արժանապատիվ խաղաղություն: 3-րդ ուժի շարքերում տեսնելով մեր անկախության ակունքներում կանգնած փորձառու եւ, իհարկե, երիտասարդ մասնակիցներին` հավատում եմ, որ մեր բոլորի միասնական հաղթանակը մոտ է: Եվ վերջում կկրկնեմ ՀԱՊ կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի խոսքերից մի հատված. «Ուժեղ Հայաստանը հնարավոր է, որովհետեւ այն մեր պապերի երազանքն է եղել, որը մեր հայրերի պայքարն է դարձել, եւ մենք պարտավոր ենք նրանց ու մեր բոլոր հերոսների գործը կիսատ չթողնել, այլ այն փառքով եւ պատվով ավարտին հասցնել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում