«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպես է Խաչփար գյուղում կինը սպանել ամուսնուն. նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)

Քրեական

2024 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը՝ 12.15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Խաչփար գյուղում դանակահարված անձ կա։

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տան նախասրահում հայտնաբերել նույն տան 44-ամյա բնակչի դին:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նրա հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա կինը՝ դանակով մի քանի հարված հասցնելով ամուսնուն:

 

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

 

Որոշում է կայացվել՝ 37-ամյա կնոջը, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կինը հարցաքննվել է:

 

Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի զննություն, որի ընթացքում տուժողի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է դանակի ներգործության թվով 6 հետք, իսկ դանակը՝ ներհրված պարանոցին:

 

Հանցագործության գործիք դանակը վերցվել է, իսկ դեպքի վայրում առկա արյան հետքերից կատարվել են նմուշառումներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:

 

Տղամարդու ստացած մարմնական վնասվածքների բնույթը, դրանք հասցնելու մեխանիզմը, ինչպես նաև քրեական վարույթով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://youtu.be/TNkyf2-WRvo?si=C3jDHFTKxTErql71

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան