«Փաստ». «Վայ, ինչի՞ մանդատները չեն դնում». Իրականում նպատակը, կարծես, մեկը պիտի լիներ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ակտիվ են դարձել խոսակցություններն այն մասին, որ քաղաքական ուժերի գործողությունների հիմքում առաջիկա ընտրություններն են, երբ էլ դրանք լինեն՝ հերթական, թե արտահերթ: Իրականում այստեղ արտառոց բան չկա, և քաղաքական ուժերի նման վարքը շատ բնական է: Ցանկացած քաղաքական ուժի գործունեության տրամաբանության մեջ ընդգծված է նաև ընտրական հնարավոր պրոցեսը: Խնդիրը վերաբերում է բովանդակությանը, այսինքն՝ քաղաքական ուժերի «ընտրական» գործելակերպին: 

Տեսեք, եթե ամբողջ աշխարհում, որպես կանոն, կա իշխանություն և ընդդիմություն, ապա մեր մոտ կա իշխանություն, կա «տիտղոսային» պիտակումն ստացած ընդդիմություն, և կան այլ ուժեր, որոնք, տրամաբանորեն, կարծես թե, պետք է էլի ընդդիմություն լինեն:

Դե, «այլ ուժեր» ասելով՝ մենք նկատի չունենք Փաշինյանի բացահայտ կամ «վառված» սատելիտներին: Եվ, ահա, այդ «ռասկլադում» ժամանակ առ ժամանակ ակտիվանում են թիրախավորումները խորհրդարանական ընդդիմության, հիմա արդեն՝ նաև «Սրբազան պայքարի» ուղղությամբ՝ «վայ, ինչի՞ մանդատները չեն դնում..., վայ, բա ինչի՞ այսօր ցույց արեցին (չարեցին), վայ, ինչի՞ մասնակցեցին այսինչ բանին, վայ, ինչի՞ ուշ հասան Բաղրամյան», և այլն, և այլն: 

Մտադրությունները տարբեր են, հնարավոր է՝ նաև բարի, անկեղծ, մտահոգ: Չենք վիճում: Բայց այս ամենն, ի վերջո, հանգում է իշխանության շահերի սպասարկման: Ստացվում է՝ մի տեսակ ընդդիմության ընդդիմություն: Այնինչ, թվում է՝ ընդդիմության միասնական ու հավաքական խնդիրն ու նպատակը մեկը պիտի լինի. պայքարել իշխանության, այն էլ՝ այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=296106&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ