Իսրայելի հրթիռային հարձակումն Իրանի վրա «Արևելքի լավագույն ավանդույթներով» էր՝ մեծ աղմուկ, նվազագույն արդյունք

Վերլուծություն

Իսրայելի հասցրեց խոստացած պատասխան հարվածն Իրանին:

Կարելի է ասել, որ տեղի ունեցածը «Արևելքի լավագույն ավանդույթներով» էր՝ մեծ աղմուկ, նվազագույն արդյունք:

Հրթիռային գործարանները, անօդաչու թռչող սարքերը և ռազմավարական այլ օբյեկտները խոցվել են, պաշտոնապես պնդում է Իսրայելը։ Նաեւ, թե պայթյուններ են եղել Թեհրանում:
Իրանցիները հայտնել են, որ իսրայելյան հրթիռների հարվածների արդյունավետությունը զրո է, բոլորը խփվել են։

Նման է, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ստում են։ Հրթիռներն իրոք արձակվել են, դրանք ինչ-որ տեղ պետք է պայթեին (շուտով ավելի հստակ կդառնա)։ Բայց նախնական տպավորությամբ, լուրջ վնաս չեն հասցրել Իրանին։ Առավել եւս, միջուկային եւ ռազմավարական այլ օբյեկտներին հարվածներ չեն հասցվել: Իսկ իրավիճակը Թեհրանում, ինչպես հաստատում են տարբեր տեսանյութերը, սովորականից ոչնչով չի տարբերվում: Թեհրանի աղբյուրները հաստատում են, որ որոշ պայթյունանման աղմուկ լսվել է, սակայն հետո հաստատվեց, որ դա իրանական պաշտպանական հրթիռների արձակումներն էին: Մեկ-երկու պայթյուն Թեհրանի մերձակայքում միգուցե եղել են` իսրայելը ինչ-որ լուսանկարներ է տարածել: Բայց գոնե ներկա տվյալներով դրանք դժվար է էֆեկտիվ համարելը: Բանը հասավ նրան, որ անգամ իսրաելյան լրատվական դաշտն է ակնհայտ հիասթափություն հայտնում այդ պատասխան հարվածից:

Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Իսրայելը, ինչպես և նախկինում Իրանը, հակված չեն սրել պատերազմը միմյանց դեմ։ Ընդամենը, ուժ ցույց տալու սցենարն է գործում: Իրանի պարագայում պատերազմից խուսափելը հասկանալի է. որեւէ տարբերակով դա Թեհրանին ձեռնտու չէ, ներկայումս այլ խնդիրներ են լուծվում: Իսրայելին, ավելի կոնկրետ` գործող իշխանություններին պատերազմ պետք է: Բայց մեծ է ռիսկը, որ կմնան առանց ԱՄՆ-ի օգնության: Իսկ դա Իսրայելի համար մահացու վտանգ է:

Մի խոսքով, ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթները, ոչ Իրանը, ոչ Իսրայելը դեռ պատրաստ չեն նման պատերազմի: 

Բայց պաշտոնապես հարվածը հասցված է, Իրանը կանխավ խոստացել է պատասխանել։ Այսինքն, միմյանց այս կիսատ-պռատ հարվածների պրակտիկան երեւի դեռ երկար կշարունակվի։

Ի դեպ այն, որ Իսրայելն այս պատասխան հարվածը հասցրեց ՌԴ-ում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո, իր հերթին է շատ բանի մասին խոսում: Թել Ավիվն ակնհայտորեն խուսափեց գագաթաժողովը հարամել, որի դեպքում հարաբերությունները Մոսկվայի եւ Պեկինի հետ կարող էին տեղափոխվել թշնամանքի մակարդակ:

https://iravunk.com/sim/?p=296102&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը