«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքեր սիրում են Հայրենիքը, հոգնել են կեղծիքից ու ստից, ով դեմ է դավաճանությանը, ովքեր հավատում են սեփական ուժերին, եկե՛ք միանալու իրար

Ներքաղաքական

Հայաստանյան իրականության մեջ ասպարեզ է գալիս նոր ուժ՝ ԵՐՐՈՐԴ ՈւԺ

Հայաստանյան իրականության մեջ նոր ուժի՝ ԻՍԿԱՊԵՍ ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ, ասպարեզ գալը վաղուց հասունացած անհրաժեշտություն է, և այս առումով, կարծում ենք, նորություն չենք հայտնում: Քիչ չէին նրանք, ովքեր կարծում կամ հավատում էին, թե այդպիսին կլինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան շարժում» կոչվածը, բայց, ցավոք, այն ակնհայտորեն այդպիսին չեղավ:

Եվ, ահա, հիմա «Հանուն միասնության» հռչակված նպատակով ու կարգախոսով ասպարեզ են գալիս և հայաստանյան իրականության մեջ ԵՐՐՈՐԴ ՈւԺ դառնալուն են հավակնում մի շարք քաղաքական, հասարակական կազմակերպություններ, քաղաքական, հասարակական գործիչներ ու հայրենիքի ճակատագրով մտահոգ անհատներ:

Կհաջողվի՞ նրանց դառնալ իսկապես ԵՐՐՈՐԴ ՈւԺ, որի կարիքն անառարկելիորեն կա, կհաջողվի՞ այդ ԵՐՐՈՐԴ ՈւԺԻՆ ձեռք բերել մեր հասարակության, ժողովրդի ընդդիմադիր հատվածի վստահությունը, կհաջողվի՞ Ուժ լինել ոչ միայն անվանումով, այլև իրապես ու գործնականում, ցույց կտա միայն ժամանակը: Հուսա՛նք, որ կհաջողվի, քանզի հայ քրիստոնյան ուխտել է մինչև վերջ հուսալ, հավատալ, սիրել: Այս, դեպքում, անշուշտ, իր Հայրենիքը:

Չափազանց կարևոր է, որ ձևավորվելիք ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ մեջ չխցկվեն նյութական շահի, կրծանելիքի ակնկալություն ունեցող, անձնական և (կամ) խմբակային շահ հետապնդող սրիկաներ, տարբեր գործակալներ, պատեհապաշտներ… Եվ եթե նույնիսկ հնարավոր չլինի նրանց ներկայությունն ամբողջությամբ բացառել, ապա կանխել, ոչ մի դեպքում թույլ չտալ նրանց առկայությունը ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ ղեկավար կազմում:

Ստորև ներկայացնում ենք ԵՐՐՈՐԴ ՈւԺԻ հրավեր- հայտարարությունը Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում հոկտեմբերի 26- ին, ժամը 16:00- ին կայանալիք անդրանիկ համաժողովի վերաբերյալ.

«Ովքեր սիրում են Հայրենիքը, հոգնել են կեղծիքից ու ստից, ով դեմ է դավաճանությանը, զզվել է հիմարությունից, լկտիությունից, քմահաճ բռնապետությունից, ովքեր հավատում են սեփական ուժերին, իրենց ընկերներին, միասնությանն ու հաղթանակին և պատրաստ են ստանձնել վաղվա օրվա համար պատասխանատվություն, եկե՛ք միանալու իրար:

Չկատարված խոստումները, հազարավոր հայրենակիցների զոհաբերությունը, տարածքների կորուստը, կապիտուլյացիան, չդադարող պարտությունները, տկար կառավարումը, սպառնալիքներով հղի արտաքին քաղաքականությունը, ինքնիրավչությունն ու կոռուպցիան, սուտը, հասարակության մեջ բարոյահոգեբանական անկումը, ազգային գիտակցության դեգրադացումը, հուսալքությունն ու անելանելիության զգացումը ստիպում են համախմբվել բոլոր գիտակից, ազգային ու քաղաքակրթական արժեքներ ունեցող մարդկանց, որոնք չեն պատրաստվում վերջնականապես կործանվել՝ դառնալով տեղական, ռեգիոնալ և օտարերկրյա շահառուների խաղալիքը:

Ստեղծվում է բնականոն կերպով, ինքնուրույն ձևավորվող միաբանություն, որը ունակ կլինի դիմադրելու, կանգնեցնելու երկրի քայքայման գործընթացը, վերացնելու ներազգային պառակտումը և թույլ չտալու խլել մեզանից Հայրենիքը…

Հարկ է վերակենդանացնելու հասարակության միաբանվելու, իրավական և սոցիալական արդարության համար պայքարելու, արժանապատիվ կյանք կառուցելու և ազգային ու պետական արժանապատվություն վերականգնելու ունակությունը:

Հրավիրում ենք նախկին ու ներկա իշխանությունների ազդեցության տիրույթից դուրս գտնվող բոլոր թանկ ու հոգեհարազատ անհատներին և կազմակերպություններին մասնակցելու 3- րդ Ուժի ձևավորման համաժողովին»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան