Նեռի իշխանությունը կհանգեցնի ժողովրդի անխուսափելի ողբերգության, Հայաստանը գնում է Արևմտյան Ադրբեջան դառնալու ուղղությամբ

Ներքաղաքական
Հայաստանի իշխանությունները ոչ միայն դավաճանեցին, այլև վաճառեցին իրենց երկիրն ու ժողովուրդը
 
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԿՈՉԸ
 
Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա,
Վա՜յ է՛ն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա։
Խաչատուր Աբովյան
 
Մենք հայտնվել ենք հայրենիքի համար դժվար շրջանում: Արձանագրում ենք.
 
– իրավիճակն աշխարում մոտ է կրիտիկականի, և մեր աչքի առաջ փլուզվում են համաշխարհային քաղաքական և տնտեսական համակարգի անսասան հիմքերը,
 
– հանգուցային աշխարհաքաղաքական կետերում աճում է լարվածությունը՝ մի շարք ռեգիոններում հանգեցնելով բաց ռազմական բախումների,
 
– ինչպես հարյուր տարի առաջ, հայ ժողոբուրդը համաշխարհային հակասությունների էպիկենտրոնում է, ենթարկվում է հրեշավոր արտաքին ճնշման, վտանգի և կրկնվող ցեղասպանության ռիսկի,
 
– Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են գաղութացման, պետականության կորստի ճանապարհով: Վերջին իրադարձություններն Արցախում, Ադրբեջանի անպատասխան ահաբեկչական ագրեսիան Սյունիքի և Գեղարունիքի հայկական մարզերի ուղղությամբ ցույց են տալիս հայաստանյան իշխանության անկարողությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Հայաստանն ինքնիշխանություն չունի: Չկա ինքնիշխանությունն ապահովելու որևէ միջոց՝ ոչ գաղափարախոսություն, ոչ ռեսուրսներ, ոչ տեխնոլոգիաներ, ոչ մարտունակ բանակ և, նաև, իշխանության մեջ անկախ և ուժեղ քաղաքական գործիչներ։ Անկախության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնի մեր պատմական Հայրենիքի՝ Հայաստանի կործանմանը:
 
Այս իրավիճակում հասկանում ենք, որ
 
– ապազգային, ըստ էության, Հայաստանի կառավարության վախկոտությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով թելադրված դավաճան քաղաքականությունը, ինչպես նաև իշխանությունների կախվածությունն օտար հովանավորներից և օլիգարխիկ կլաներից, ժողովրդին տանում է մի ողբերգությունից մյուսը:
Ոչ ինքիշխան կառավարության լիբերալ- արևմտյան քաղաքականությունը քայքայում է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը: Այն, ըստ էության, գաղութային է: Հայաստանը գնում է Արևմտյան Ադրբեջան դառնալու ուղղությամբ: Սկզբում Արցախը, հետո Զանգեզուրը, հետո ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները ոչ միայն դավաճանեցին, այլև վաճառեցին իրենց երկիրն ու ժողովուրդը: Վաճառեցին արևմտյան պաշտպանության առասպելական խոստումների դիմաց: Առաջին անգամ երկիրը հասցրեցին պետականությունը կորցնելու աստիճանի: Սպառնալիք են հենց երկրի գոյության նկատմամբ:
 
Գիտակցում ենք, որ
 
– այսուհետ հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ զոհաբերել իր զավակներին՝ գնալով անհետացման ու չգոյության ուղղությամբ,
 
– Արցախը՝ Հայաստանի մահացու վերքն է, որը պահանջում է շտապ բուժում,
 
– թուրք-ադրբեջանական տանդեմի հետ նոր պատերազմ չի կարելի թույլ տալ, բայց եթե պատերազմը սկսվի, Հայաստանի պարտությունը պետք է բացառել,
 
– հայերի արտագաղթն Արցախից ծանր նախատինք է բոլոր դրա հետ առնչվողների համար: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, եկեղեցիները ու նախնիների գերեզմաններն Արցախում: Հայաստանին խոստացել են, որ Արևմուտքը կօգնի, բայց այս առասպելը հերթական անգամ պայթեց: Ֆրանսիայի ներկայացուցիչը բացահայտ հայտարարեց, որ նրանք չեն ճանաչում Արցախը:
 
– «Ղարաբաղյան հարցը» չի կարելի փակված համարել: Անհրաժեշտ է փախստականներին վերադարձնել իրենց տներ, ազատ արձակել բոլոր գերիներին՝ այդ թվում գերևարվածներին և Արցախի կալանավորված առաջնորդներին, ապահովել հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պահպանումը: Դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու պրակտիկան:
Խստորեն դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցին արատավորելու և նվաստացնելու արշավը:
 
Քրիստոնյա փոքր Հայաստանը կմնա տարածշրջանի վերջին բաստիոնը: Բայց իշխանությունները իրենք են քանդում այն: Նեռի իշխանությունը կհանգեցնի ժողովրդի անխուսափելի ողբերգության: Մեր եկեղեցին համախմբող ուժ է, հայ ժողովրդի հոգեւոր- մշակութային կոդի կրողը: Աշխարհի հնագույն եկեղեցու պատմությունը զրպարտելու փորձերը, նրա գործունեությունը դադարեցնելու սպառնալիքները, արհամարհանքն ու խոչնդոտները վկայում են իշխանությունների բարոյական կերպարի բացակայության մասին:
 
Forum of Armenian Associations of Europe
Viničn¯ 1668/20A, 900 27 Bernol¯kovo, Slovakia
E-mail: [email protected]
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում