Մերիլին Մոնրո.հետաքրքիր փաստեր նրա կյանքի մասին

Հասարակություն

Մերիլին Մոնրոն (իրական անունը Նորմա Ջին Բեյքեր) ծնվել է 1926թ.-ին Լոս-Անջելեսում, երկու շաբաթական տարիքում  նրան հանձնել են այլ ընտանիքի:  

1942թ.-ի հունիսի 19-ին 16-ամյա Նորման ամուսնանում է և լքում դպրոցը: Ամուսնությունից մեկ տարի անց նրա ամուսինը աշխատանքի է անցնում առևտրային նավում, իսկ Նորման` ավիացիոն գործարանում. այսպիսով նրա առաջին ամուսնությունն ավարտվում է: 
 
1944թ.-ին 18-ամյա Նորմա Ջինը ստանում է իր առաջին հոնորարը` հանդես գալով որպես ֆոտոմոդել, նրա հոնորարը կազմել է ժամում 5 դոլար:   
 
1948թ.-ին նա արդեն Մերիլին Մոնրո անունով ստորագրում է իր առաջին պայմանագիրը «Կոլումբիա Փիքչրս» կինոընկերության հետ:  
 
«Նիագարա» (1953) и «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (1953) ֆիլմերի ցուցադրությունից հետո Մերիլին Մոնրոն արժանանում է կինոաստղի և սեքս խորհրդանիշի տիտղոսներին: Ընդհանուր առմամբ` Մերիլին Մոնրոն 30 դեր է խաղացել ֆիլմերում:  

1962 թվականի ամռանը դերասանուհին պետք է սկսեր նկարահանվել «Ինչ-որ բան պետք է պատահի» կատակերգությունում, սակայն հունիսի 8-ին չեղարկվել էր նրա մասնակցությունը նկարահանումներին։

1962 թվականի օգոստոսի 4-ին, ինչպես երևում է Մերիլինի տան աշխատակցուհու՝ Յունիս Մյուրեյի ցուցմունքներից, Մոնրոն, հայտնելով իր հոգնածությունը, վաղ գնում է ննջասենյակ՝ իր հետ վերցնելով հեռախոսը։ Արդյունքում շատերը պատմում էին, որ Մերիլինի հետ խոսել էին իր կյանքի վերջին ժամերին, սակայն նման ենթադրությունները ոչ մի կերպ չհաստատվեցին (ներառյալ հանրահայտ «Հաջողություն մաղթիր Փեթին, նախագահին և քեզ, քանի որ դու լավ տղա ես» արտահայտությունը, որը ասել է Փիթեր Լոուֆորդին, ըստ իր ցուցմունքների, հազիվ պտտվող լեզվով)։

Մի քանի ժամ անց՝ կեսգիշերից հետո, Յունիս Մյուրեյը, անհանգստացած լինելով նրանով, որ Մերիլինի դռան մոտից ինչ-որ լույս է ճառագում, մտնելով այգի և նայելով ննջասենյակի պատուհանից, հայտնաբերել էր Մոնրոյի անկենդան մարմինը, որն ընկած էր մահճակալին։

Անհանգստանալով Յունիս Մյուրեյը զանգել էր աստղի հոգեբան դոկտոր Ռալֆ Գրինսոնին և նրա անձնական բժիշկ Հայման Էնգելբերգին։ Գրինսոնը ժամանել և հայտնաբերել էր Մերիլինի դին։ Մի քանի րոպե անց հայտնվել էր Էնգելբերգը, որն արձանագրել էր մահը։ Վերջինիս պատճառը, ինչպես ցույց էր տվել փորձագիտական քննությունը, դարձել էր «բարբիտուրատներով սուր թունավորումը, գերդոզավորումը»։ Ոստիկանական հաշվետվության մեջ գրվել էր․ «Հավանաբար, ինքնասպանություն»։

Մերիլին Մոնրոյին մահացած էին գտել հեռախոսը ձեռքին 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանի իր սեփական տանը՝ 12305 Fifth Helena Drive, Բրենթվուդ, Կալիֆորնիա հասցեով։ Մահճակալի մոտ դրված էր քնաբեր դեղահաբերի դատարկ տուփ։ Դեղահաբերի 14 այլ դատարկ տուփ դրված էր գիշերային սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Մարմինը տեղափոխել էին դիահերձարան։ Դիահերձումը կատարել էր բժիշկ Թոմաս Նոհութին, ինչից հետո հայտարարվել էր, որ Մերիլին Մոնրոն մահացել էր քնաբերով գերդոզավորման պատճառով։

2015թվականին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԿՀՎ նախկին աշխատակից 78-ամյա Նորման Հոջեսը, գտնվելով Վիրջինա նահանգի հոսպիտալում մահամերձ վիճակում, խոստովանել էր Մերիլին Մոնրոյի սպանությունը։ Հոջեսը հայտարարել էր, որ 1959 թվականից մինչև 1975 թվականը հինգ պրոֆեսիոնալներից բաղկացած խմբի կազմում ավելի քան երեսուն պատվերով սպանություն է կատարել․ սպանվողների թվում են եղել քաղաքական գործիչներ, աստղեր, լրագրողներ, հասարակական գործիչներ։ Նա նաև ասել էր իրենց հանցավոր խմբի առաջնորդի անունը, որը մահացել էր 2011 թվականին։

«Մեզ մոտ վկայություն հայտնվեց այն մասին, որ Մերիլին Մոնրոն քնել էր ոչ միայն Քենեդիի, այլև Ֆիդել Կաստրոյի հետ։ Իմ ղեկավար Ջիմի Հեյուորթն ասաց, որ նա պետք է մահանա, և ես պետք է կազմակերպեմ, որպեսզի դա թվար որպես ինքնասպանություն կամ գերդոզավորում։ Նախկինում ես ստիպված չէի եղել կանանց սպանել, սակայն ենթարկվեցի հրամանին։ Ես արեցի դա Ամերիկայի համար։ Չէ որ Մոնրոն կարող էր կոմունիստներին ռազմավարական կարևոր տեղեկատվություն տալ, իսկ մենք չէինք կարող դա թույլ տալ»,- ասել էր լրագրողներին Նորման Հոջեսը։ Պրոֆեսիոնալ դիպուկահարի խոսքերով՝ նա հստակորեն հիշում էր, թե ինչպես էր մտել սելեբրիթիի սենյակ և ներարկել էր նրան քլորալհիդրատ նեմբուտալի հետ՝ երկու հզոր թմրանյութ։ Նա մահացել էր գերդոզավորումից։

«Մերիլին Մոնրոյի սպանություն․ գործը փակված է» վավերագրական գրքում լրագրողները գրում են, որ Մոնրոյին վերացրել են, երբ նա փորձել է հանրությանը պատմել Քենեդի կլանի կեղտոտ գաղտնիքների մասին։ Դրանցից շատերում աստղը ներգրավված էր անձամբ։

Նրան թաղել են խորշային դամբարանում 1962 թվականի օգոստոսի 8-ին Վեսթվուդյան գերեզմանոցում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին