Ձեր կենսաձևն էժան դեմագոգիան է, դուք այլ արժեհամակարգ չունեք

Թեմա

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Իշխանությունների կողմից պարբերաբար թիրախավորումների ալիքը, ըստ իրավիճակի, տարբեր ձևախեղումներ են ունենում, և ըստ անհրաժեշտության տիրաժավորում ստանում։ Այս օրերին ներքաղաքական թիվ մեկ օրակարգային թեման ՀՀ սահմանազատման կանոնակարգի հաստատման շուրջ ծավալվող դիսկուրսն էր, որը Նիկոլն ու իր թիմակիցները տևական ժամանակ է փորձում են հանրության վրա «ծախել» որպես «աննախադեպ ձեռբերում» և «ՀՀ վերջին 30 տարիների կարևորագույն նվաճում»։ 

 

Այս հարցը քանիցս ներկայացվել է տարբեր փաթեթավորումներով, շեշտվել այնտեղ առկա ականները՝ հատկապես քարտեզների անորոշության մասով, երբ նշվում էր, թե, այսպես կոչված, «հատվածային սահմանազատում» իրականացնելիս, եթե չկա կոնկրետ թվականի մեկ ընդհանուր տոպոգրաֆիկ քարտեզ, ապա ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է՝ իր համար շահեկան քարտեզ տվյալ պահին սեղանին դնելու և հնարավոր բոլոր ձևերով ՀՀ-ից, թեկուզ մի քանի սանտիմետր, ավել տարածք վերցնելու փաստարկը։

 

Ահա այս և մի քանի այլ տրամաբանական շղթային, որևէ հոդաբաշխ պատասխան ու պարզաբանում չունենալով, նիկոլենք մեկ այլ մանիպուլյատիվ տրյուկի են անցել․ ԱԺ-ում, թե՛ հանձնաժողովում, թե՛ լիագումար նիստի ժամանակ կանոնակարգը քննարկելիս, դարձյալ սկսեցին որպես «հակափաստարկ» բերել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» 2014-ին ԱԺ օրենքը՝ ընդգծելով, թե այդ օրենքն ընդունելով, «օրվա իշխանություններն ընդունել են, որ Տեղ գյուղից այն կող Ադրբեջան է»։ Ավելին, նրանք, իրենք այս դատարկ թեզն էլ ավելի «ուժեղացնելու» նպատակով, այդ ամբողջը փաթեթավորում են «նախկիններին» դեմոնիզացիայի հերթական պորցիայով։

Սա սոփեստության ու դատարկամտության հերթական դասական դրսևորումն է, երբ երկիրը ծախած վայ կառավարչներն արդեն փրփուրներից են կախվում՝ փորձելով ՀՀ ամենաանվտանգ ու զարգացող ժամանակաշրջաններից մեկը հանրային շահարկման առարկա դարձնել։ Տնաքանդ ազգադավերը մոռանում են, որ այդ նույն 2014 և դրան հաջորդած ժամանակահատվածներում Հայաստանը տարածաշրջանային գործոն էր, ոչ թե գործիք՝ ինչպես հիմա, իսկ Սերժ Սարգսյանն Ալիև առաջ ոչ թե գլխիկոր կանգնում ու սինլքոր ժպտում էր, այլ այնպես էր իր քայլերը դասավորում, որ Իլհամը միջազգային հանրության առաջ լացելով ասում էր, թե «ինձ դռների հետևում ստիպում են Արցախը ճանաչել»։ Ձեր կլեյմոն զիջելն ու հանձնելն է՝ Սարգսյանինը՝ «Утверждаю» ստորագրելն ու Ապրիլյանում ջախջախելը։ 

 

Հա, ի դեպ, էդ նույն Նիկլոն ու իր պլեադայի ներկայացուցիչները, որ էտքան վարչատարածքային բաժանման թեման խուրդում են, բա ինչո՞ւ էին 2014-ից հետո քանիցս գնում Արցախ, նռները ձեռքներին նկարվում, իրենց տղերքին ուղարկում «Ադրբեջանում» ծառայելու, ու «Արցախը Հայաստան է» գոռում։ 

 

Ձեր կենսաձևն էժան դեմագոգիան է, դուք այլ արժեհամակարգ չունեք։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում