«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անեծքը ներգործում է շատ ավելի ճշգրիտ ու ավելի դաժան, քան ցանկացած ժամանակակից զենք

Հասարակություն

Իրականում խոսքը հսկայական ուժ է, և դա ապացուցված է հարյուրավոր փորձերի միջոցով: Կան ապացույցներ, որ անեծքները ներգործում են շատ ավելի ճշգրիտ ու ավելի դաժանությամբ, քան ցանկացած ժամանակակից զենք: Դրանք բացասաբար են ազդում ճակատագրի վրա, և ցանկացած մարդ կարող է դառնալ խոսքային այդ ահաբեկչության զոհ: Նման տեսակետ է հայտնում շաման Արման Այվազյանը, ընդգծելով, սակայն.

-Անեծքը միայն այն ժամանակ ուժ ունի, երբ այն անարդարության հետևանքով է առաջ գալիս: Օրինակ, եթե մի կին ծաղրի մեկ այլ կնոջ, ով տառապում է, կամ որևէ չարիք պատճառի նրան և տուժողն անիծի, ապա անարդարացիորեն վարվողի սերունդը կընդհատվի: Այսինքն, եթե ես չարիք եմ պատճառում մեկին և նա անիծում է ինձ, ապա նրա անեծքն ուժ ունի: Աստված թույլ է տալիս, որ անեծքներն ուժ ունենան, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թույլ է տալիս, որ մի մարդ սպանի մյուսին: Սակայն, եթե անարդարություն չի եղել, ապա անեծքը ետ է վերադառնում նրան, ումից դուրս է եկել:

– Ինչպե՞ս ազատվեք անեծքի ուժից։ 

– Մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ: Ես շատ այդպիսի դեպքեր գիտեմ: Անեծքից տուժած մարդիկ, ովքեր գիտակցել են, որ իրենց անիծել են, որովհետև մեղավոր են եղել ինչ-որ բանում, մեղքերի խոստովանության են գնացել, ապաշխարել են և իրենց բոլոր դժբախտությունները դադարել են: 

– Իսկ պատիժը այն մարդուն է վրա հասնում , ո՞ւմ ուղղված է անեծքը, թե՞ նրան էլ, ումից դուրս է գալիս։ 

– Նա, ում անեծքն ուղղված է, տանջվում է այս կյանքում: Սակայն նա, ումից դուրս է գալիս անեծքը, տանջվում է այս կյանքում և կտանջվի նաև մյուսում, որովհետև եթե չխոստովանի իր մեղքն ու չապաշխարի, ապա այնտեղ կպատժվի Աստծո կողմից, որպես հանցագործ: Դե լավ, ենթադրենք, ինչ-որ մեկն իսկապես նեղացրել է քեզ: Բայց քեզ նեղացնող մարդուն անիծելով՝ կարծես ատրճանակ ես առնում ձեռքդ ու սպանում նրան: Ի՞նչ իրավունքով ես այդպես վարվում: Քեզ նեղացնողն ինչ էլ արած լինի՝ նրան սպանելու իրավունք չունես: Եթե մարդ անիծում է մեկին, ապա դա նշանակում է, որ նրա մեջ չարություն կա: Մարդ անիծում է մեկին, երբ ողջ ուժով ու վրդովմունքով չարիք է ցանկանում նրան: Եթե մարդ իրավացի է ու անիծում է, ապա դա մեծ զորություն ունի: Հատկապես զորեղ է այրու անեծքը

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան