Եթե այդ կանոնակարգը երկկողմ չվավերացվի, ապա այլևս միտք չունի իրականացնելու սահմանազատում ու սահմանագծում. Քարտեզագիրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

ԱԺ-ն 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի կարծիքով, սակայն, հնարավոր է` Ադրբեջանում այս կանոնակարգը չվավերացնեն, ամեն ինչ սպասելի է։

-Եթե այդ կանոնակարգը երկկողմ չվավերացվի, ապա այլևս միտք չունի իրականացնելու սահմանազատում ու սահմանագծում, քանի որ այն այլևս արժեք չի ունենա առանց վերջնական փաստաթղթի, որը պետք է պարտադիր վավերացնեն երկու կողմերը միաժամանակ։ Ինչո՞ւ չի վավերացրել Ադրբեջանը՝ այստեղ մի քանի պատճառներ կան, նախ՝ Ալիևը լուծարեց իր երկրի խորհրդարանը, այդ պատճառով էլ, կարծում եմ՝ մինչև նոյեմբեր կանոնակարգն այդպես մնալու է՝ չի վավերացվելու, իսկ դրանից հետո կրկին հարցական է, COP-29-ից հետո մենք կտեսնենք՝ արդյո՞ք Ադրբեջանը ցանկություն ունի այդ սահմանազատումն ու սահմանագծումն անելու։ Եթե Ադրբեջանի խորհրդարանն այն վավերացնի, Ալիևն էլ դուրս բերի իր զորքերը ՀՀ օկուպացրած տարածքներից, որտեղ ներխուժել են 2021 թվականի մայիսի 12-ից, այդ ժամանակ մենք կհասկանանք, որ իրապես նա ցանկանում է Հայաստանի հետ իրականացնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Այս պահին Ալիևը որևէ ցանկություն չունի վերը նշվածներից որևէ մեկը կատարել, քանի որ ամեն օր նոր պահանջներ են առաջ քաշում գործընթացը հետաձգելու համար։ Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ։ Կրկնում եմ՝ հնարավոր է՝ այս կանոնակարգը գնա Ադրբեջանի խորհրդարան, և Մեջլիսն այն մերժի՝ չընդունի, ըստ երևույթին, հիմա Ալիևն այդ ուղղությամբ է աշխատում: 

Հարցին , եթե Ադրբեջանը չի վավերացվում կոնոնակարգը, չի՞ նշանակում, որ Ալիևը ձգտելու է պատերազմով կրկին օկուպացնել հայկական տարածքներ, մեր զրուցակիցը նկատեց.

-Պատերազմի վտանգ միշտ էլ կա, եթե Բաքվում նստած է Ալիևը, միայն թե դա հետաձգվում է, որովհետև նոյեմբերին Բաքվում ընթանալու է COP-29-ը։ Հիմա Ալիևի կապերը Եվրոպայի հետ մի քիչ թուլանում են, գուցե սա նրան զսպի։ Ադրբեջանից դուրս է եկել «Բրիթիշ պետրոլիումը», նրանք այլևս Ադրբեջանի հետ չեն ցանկանում որևէ գործ ունենալ։ Ամերիկյան «էքսոն» ընկերությունը նույնպես դուրս է գալիս Ադրբեջանից, քանի որ Բաքվում նրանց պարտադրում են մեծ ներդրումներ անել։ Իսկ այդ ընկերությունները չեն ցանկանում այդ չափերով ներդրումներ անել, քանի որ տեսնում են, որ Ադրբեջանում ապագան այդքան էլ փայլուն չէ: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում