Ով պնդում է, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին, կա՛մ թուրք է, կա՛մ ադրբեջանցի. Աբովյան

Ներքաղաքական

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հոկտեմբերի 20-ին նշեց Երեւանի բերդի ազատագրման 197-րդ ամյակը: Տոնական միջոցառումը կրում էր «Բարեկամության պատմություն» խորագիրը: Նախ ծաղիկներ խոնարհվեցին գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկեւիչի հուշարձանին, այնուհետեւ տեղի ունեցավ երթ՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ եւ ՀԿԿ Կենտկոմ։ Ի նշան հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ համատեղ հաղթանակների՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ ծածանվեց Հաղթանակի դրոշը։ ՀԿԿ Կենտկոմի դիմաց տեղակայված էր դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով։ Մասնակիցները վայելեցին նաեւ տոնական համերգ՝ հայ եւ ռուս արտիստների կատարմամբ։ Ի դեպ, կոմունիստների կազմակերպած միջացառմանը մասնակցում էին նաեւ բարեկամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց թվում էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Արման Աբովյանը:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ընդգծեց, որ այն ժողովուրդը, որը չի հիշում իր պատմությունը կամ փորձում է վերախմբագրել` քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ չունի ապագա:

«Այո՛, Պասկեւիչն ազատագրել էր Երեւանը, եւ այդ ազատագրման մեջ՝ բացի հայ կամավորական ջոկատներից, ամենաառանցքային դերը կատարեց, իհարկե, ռուսական բանակը: Այս փաստերի մասին մենք պետք է հիշենք եւ հենվելով մեր ընդհանուր պատմության կարեւորագույն իրադարձությունների վրա՝ պետք է կարողանանք զարգացնել եւ խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ առհասարակ Եվրասիական վեկտորի հետ: Մնացած բոլոր խոսակցությունները շատ վտանգավոր խաղեր են Հայաստանի Հանրապետության համար: Տեսեք, թե ինչ է կատարվում երկրագնդում, մեր սահմանների հետ», - ընդգծեց նա:

Այն դիտարկմանը, որ Հայոց պատմության դասագրքում փորձում էին ներմուծել տերմին, թե Երեւանը ոչ թե ազատագրվել, այլ բռնակցվել է Ռուսաստանին, Աբովյանը շեշտեց. «Բազմիցս նշել եմ, որ վերախմբագրումը մեր պատմության բխում է միայն երկու պետության շահերից՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից, իսկ ով պնդում է, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին, ամենայն հարգանքով յուրաքանչյուրի կարծիքին, ուրեմն՝ կա՛մ թուրք է, կա՛մ` ադրբեջանցի, այլ կերպ չեմ կարող բացատրել, կամ էլ սպասարկում է այդ երկու երկրների շահերը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում