Դեռ վաղ է ենթադրել, որ «3+3» ձեւաչափը կարող է ռեալ խնդիրներ լուծել. Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Թուրքիայում օրերս կայացավ «3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը, ի՞նչ կարևորություն ունի այս ձևաչափը Թուրքիայի համար, ինչպես են գնահատում այդ հարթակում տեղի ունեցած հանդիպումները մասնագետները մեկնաբանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ընդգծելով.

-Ռուսաստանի համար այս հանդիպումները աշխարհաքաղաքական առումով կարևոր են այն առումով, որ նա դեմ է, որ ոչ տարածաշրջանային երկրները, առաջին հերթին նկատի ունի Արևմուտքին, մեր տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերեն, ու այս հարթակը Ռուսաստանի համար հնարավորություն է մեկ անգամ ևս հայտարարելու, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի երկրները լուծեն։ 

Բացի Ռուսաստանից՝ այս մոտեցումը կիսում է նախևառաջ Թուրքիան, և նաև Իրանն է դրան համաձայն, ու նաև Հայաստանն է համաձայնում այդ մոտեցմանը, որովհետև այն համատեղ հռչակագիրը, որն ընդունվեց հանդիպման արդյունքում, դրա մասին է։ 

Հանդիպման նշանակությունը չպետք է գերագնահատել, բայց այս հանդիպումները նաև որոշակի դերակատարում ունեն, որովհետև, փաստորեն, Էրդողանի շուրթերով այս հարթակի հետ կապված նոր առաջարկ արվեց։ Նա առաջարկեց այս հարթակն ինստիտուցիոնալ դարձնել, այս առաջարկը, կարծում եմ, նախապես համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, այս առաջարկը կքննարկվի հետագայում, ու դա, փաստորեն, մեկ քայլ է այն փորձերի ուղղությամբ, որ Հարավային Կովկասը փակեն Արևմուտքի համար, մուտքը հնարավորինս դժվարացնեն։ 

Խոսք գնաց նաև կոնկրետ նախագծերի մասին, ինչպես նշվում է թուրքական մամուլում, որ հենց տարածաշրջանային երկրների կողմից պետք է ձգտել կոնկրետ նախագծեր առաջ բերել տարածաշրջանում։ Ամեն ինչ արվում է, որ տարածաշրջանը հնարավորինս փակվի Արևմուտքի համար, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանը, առաջին հերթին՝ իհարկե Թուրքիան, շարունակեն պահպանել և ուժեղացնել իրենց դիրքերը։

– Հաշվի առնելով նաև այն, որ Իրանը ևս դեմ է, որ տարածաշրջանային երկրներից բացի՝ տարածաշրջանի հարցերով զբաղվեն այլ պետություններ, կարո՞ղ ենք ասել, որ այս ձևաչափին հաջողվելու է նվազագույնի հասցնել Արևմուտքի դերակատարումը մեր տարածաշրջանում։

– Տեսնում ենք, որ մինչև հիմա չի հաջողվել, այս հարթակի մասնակիցներն իհարկե շահագրգռված են, որ այստեղ Արևմուտքը հնարավորինս քիչ լինի, Թուրքիան ինքն Արևմուտքի մաս է, չի ուզում այլ արևմտյան երկրներ այստեղ լինեն։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնանք այս ձևաչափում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ հնչած գաղափարներին, որոնցից ամենակարևորն արդեն ասացի, այդ կոնկրետ նախագծեր առաջարկելու գաղափարն է, այսինքն՝ այդ կոնկրետ նախագծերի շնորհիվ, որոնք իրենց մեջ պետք է ընդգրկեն տարածաշրջանի երկրները, այդպիսվ փորձեն Արևմուտքի ակտիվությունը սահմանափակել։ 

Դեռ վաղ է ենթադրել, որ այս հարթակը կարող է ռեալ խնդիրներ լուծել, բայց որ այն շարունակություն կունենա, ակնհայտ է, որ փորձ կարվի հարթակն ինստիտուցիոնալացնել, դա ևս պարզ է։ 

– Ձևաչափի շարունակականությունը ի՞նչ է տալու Հայաստանին, պարո՛ն Սաֆրաստյան։

– Օգուտ չի տալու, որովհետև այս ձևաչափը շատ հեռու է կոնկրետ մի բան անելուց, այն էլ՝ որ օգուտ լինի Հայաստանին, բայց մյուս կողմից էլ, որ Հայաստանը չմասնակցի, դրանից ի՞նչ օգուտ կլինի, ավելի լավ է մասնակցել ու տեսնել, թե ինչ է քննարկվում այնտեղ։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում