«Փաստ». Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա Սանդուն չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը. նա ստացել է ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26 տոկոսից մի փոքր ավելի քվե։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,77 տոկոսով։ 

Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Ի վերջո, ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը մի կերպ անցավ 50 տոկոսը. տարբերությունը դեմ քվեարկողների հետ կազմում է մոտ 12 հազար ձայն։ Ընդ որում, մինչև վերջին պահը ԵՄ կողմնակիցների թիվը զիջում էր դեմերին, բայց գիշերվա ընթացքում հիմնականում «սփյուռքի» քվեների (Մոլդովայի ընտրությունների մասնակիցների մոտ 15 %-ն ապրում է արտերկրում, հիմնականում` ԵՄ անդամ երկրներում) ու, ըստ շատ փորձագետների, ձայների կասկածելի հաշվարկի արդյունքում Մոլդովայի Սահմանադրության մեջ կամրագրվի համապատասխան դրույթը։ Ավելին, նշենք, որ Մոլդովայի շրջանների մեծ մասում դեմ են քվեարկել: 

Շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշում են, որ սա փաստացի պարտություն էր Արևմուտքի համար: Նախ՝ մոլդովացիները հստակ ցույց տվեցին, որ արևմտամետ Մայա Սանդուն կիսանախագահ է և ներկայացնում է եթե ոչ երկրի բնակչության փոքրամասնությունը, ապա հաստատ ոչ վստահ մեծամասնությունը։ Մյուս կողմից՝ եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին։ Պարզ է, որ Սանդուն չի վերահսկում երկիրը, հեղինակություն չունի քաղաքացիների շրջանում և չի կարող հասարակական կարծիքը տանել Արևմուտքին ձեռնտու հունով։ Ավելին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարող է լուրջ «կոալիցիա» ձևավորվել, ինչի հետևանքով ուշագրավ արդյունքներ գուցե գրանցվեն: Արդյունքում Մոլդովան չի միանա Ուկրաինային, ավելին՝ չի դառնա երկրորդ Ուկրաինա: Արևմուտքի այս ծրագիրն առայժմ ձախողվել է նաև Վրաստանում, և հիմա այնտեղ փորձ է արվելու ստեղծել լարվածության լուրջ օջախ, ինչի «ծաղիկներն» արդեն երևում են: 

Ի՞նչ են Հայաստանի համար նշանակում Արևմուտքի նոր անհաջողությունները հետխորհրդային տարածքում: Իսկ դրանք նշանակում են վտանգի բարձր մակարդակ։ Առավել ևս, որ Արևմուտքի համար այս անբարենպաստ ֆոնին Հայաստանը ավելի ու ավելի է առանձնանում իր պատրաստակամությամբ՝ փոխարինելու հակառուսական ճակատում բոլոր կասկածողներին և խուսանավողներին։ Ու քանի որ ձախողումները հաջորդում են միմյանց, Արևմուտքի համար էապես մեծանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության «գինը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում