Շուրջ 8000-ից ավել հանդիսատեսի համար ենք աշխատել, ինչը պարտավորեցնող է. Վահե Կիրակոսյան

Հասարակություն
 Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր «Hayat Project»-ի արվեստն ու ճաշակը գնահատող հանդիսականներով: Կայացավ սպասված համերգը եւ երաժշտական ասպարեզում արդեն իր ամուր դիրքերը հաստատած հայկական երաժշտական բենդին հաջողվեց ներկաներին կտրել իրենց առօրյա հոգսերից, եւ մի քանի ժամ պարզապես նրանք վայելեցին գեղեցիկ կատարումներ: Համերգային նախագծի դժվարությունների, ինչպես նաեւ տարբեր հետաքրքիր իրողությունների շուրջ՝ «Իրավունք»-ը զրուցել է պրոդյուսեր ՎԱՀԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ, ում առաջարկությամբ՝ գյումրեցի 7 երաժիշտներ միավորվեցին ու ստեղծեցին երաժշտական այս խումբը, որի նպատակն էր «լինել սիրված ու լսելի»։
«ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՄԱՔՍԻՄՈՒՄԸ ՏՎԵՑԻՆՔ»
 
— Նախ անդրադառնանք համերգային նախագծին: Այն հագեցած էր նորություններով ու սպասված կատարումներով: Հիմա թերեւս կարո՞ղ եք փակագծեր բացել…
 
— Ինչպես մյուս ժամանակներում են եղել՝ այս անգամն, իհարկե, եւս բացառություն չէր: Ինչպես միշտ, մեր հանդիսատեսին մաքսիմումը տվեցինք: Այս անգամ պարզապես այն եզակի համերգն էր, որտեղ մեր հինգ տարիների կատարած աշխատանքը ի ցույց դրեցինք մեր հանդիսատեսի առաջ, որոնք եւս վստահ եմ, որ բավական երկար էին սպասել հենց այդ օրվան: Իսկապես, բավական գեղեցիկ երեկո էր, հատկապես այս դեպքում առանձնակի ուշադրություն էր տրվել լուսային եւ ձայնային ամենավերջին ճիչով արված նորություններին, որոնք, ի դեպ, Հայաստանում առաջին անգամն են եւ որեւէ մեկը դեռեւս նման նախագծով չի ներկայացել հայ հանդիսատեսի դատին: Հանդիսատեսն, իհարկե, շատ հետաքրքիր հանգամանքների ականատեսը լինելուց հետո՝ վստահ եմ՝ դրանում համոզվեց:
 
— Ներկա գտնվող հանդիսատեսն, ասես, ամենից անկեղծ մարդկանց զանգվածն էր, որոնք սիրում են այս երաժշտական խմբի արվեստը, ավելին՝ համերգից հետո իրենց սիրած երգերն ավելացան նորերով…
 
— Հենց դրա համար էլ համերգի ընթացքում եղավ ոչ միայն մեկ պրեմիերա, այլ՝ պրեմիերաներ: Կարծում եմ՝ այս առումով եւս նախատեսած անակնկալները ստացվեցին, որովհետեւ մինչեւ համերգը նման փակագծեր չէինք բացել: Վստահ եմ, որ նրանց շատ է դուր եկել, քանի որ այսքան ժամանակ մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ մեր հանդիսատեսի ճաշակին եւ միշտ աշխատում ենք այնպես անել, որպեսզի երբեք չհիասթափեցնենք նրանց:
 
«ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆՔ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԳՆԱԼ ԱՌԱՋ»
 
— Կարծես թե, առաջին անգամ է, որ հենց հայկական բենդն է ներկայանում հանդիսատեսի ուշադրությանը՝ այսպիսի մասշտաբային համերգով: Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել նախապատրաստական փուլում եւ ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:
 
— Այո, ճիշտ եք: Իսկապես շատ մեծ թիմ է աշխատել: Շուրջ 8000-ից ավելի հանդիսատեսի համար ենք աշխատել: Դժվարությունների մասին պարզապես չեմ ցանկանում շատ մանրամասնորեն խոսել, քանի որ մեզ համար անչափ տոնական եւ, միեւնույն ժամանակ, նաեւ կարեւոր օր էր, եւ մենք բոլորս այդ օրն անչափ ուրախ էինք ու հենց դրա համար էլ փորձում էինք բոլոր դժվարությունները հաղթահարելով գնալ առաջ: Միշտ ուրախ լինելու շնորհիվ է, որ ցանկացած բարդություն մեր թիմի համար թվում է բավական հաղթահարելի:
 
Հիշեցնենք, որ «Hayat Project» («hայաթ» բառը Գյումրու բարբառով նշանակում է «բակ», որն ունի հատուկ հարազատության իմաստ) հայկական երաժշտական բենդը ձեւավորվել է Գյումրիում: Բենդը 2020 թվականից ցայսօր վարում է ակտիվ գործունեություն։ «Hayat Project»-ի արտիստները հիմնականում երգում են Գյումրու բարբառով։ Երգերի հեղինակն է Ռուբեն Մխիթարյանը։ «Hayat Project»-ը նաեւ հայկական իրականության մեջ այն բացառիկ խմբերից մեկն է, որն իր արժեքներին հավատարիմ մնալով՝ կարողացավ շահել հանդիսատեսի սրտերը եւ ներկայանալ մեծ մենահամերգով: Իսկ երեկոն ավարտվեց Ռուբեն Մխիթարյանի փշաքաղվելու չափ հուզիչ չարենցյան ասմունքով: Հանդիսատեսը փաստում է՝ այդպես մեկ էլ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն էր ասմունքում. «Ես իմ անուշ Հայաստանին»:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում