Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում

Թեմա

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»-ի և «Կոնտուր.Ֆոկուս»-ի տվյալները։ «Կամազը» բաժնետիրական կապիտալի վերաբերյալ թարմ տվյալներ չի հրապարակել: 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։

Նշվում է, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը Ռուբեն Վարդանյանին է պատկանել «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը։ Այդ օրվանից նույն բաժնեմասը սկսել է տնօրինել Դմիտրի Արտյակովը։ «Ավտոինվեստում» ևս 50% ունի Նիկոլայ Տիմոխինը, 35%՝ «Կամազի» գլխավոր տնօրեն Կոգոգինը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Ստեփանակերտ և նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետ​​նախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին ազատվեց այդ պաշտոնից, բայց Արցախում մնաց մինչև 2023 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նրան ապօրինաբար ձերբակալեցին, և մինչ օրս նա գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում։ Վարդանյանին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)