Իմ առօրյան դարձել է դժոխային. Նիկոլյանը ֆրանսիական բանտում անցել է հացադուլի

Ներքաղաքական

Ֆրանսիական բանտում գտնվող ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ հոկտեմբերի 1-ից անցել է հացադուլի: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ նրա մտերիմներից:

Անազատության մեջ գտնվող Նիկոլյանը նամակ է փոխանցել, որում մասնավորապես ասված է. «Չորս դժոխային ամիսներ, եւ սա դարձել է իմ առօրյան, որովհետեւ արդարադատությունն անարդար է: Բայց հուսով եմ, որ շուտով թունելի վերջում լույսը կերեւա: Բացի ազատազրկումից եւ մնացած խնդիրներից, լրացուցիչ իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ բանտում գտնվող մարդկանց հետ է դժվար»:

Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Լեո Նիկոլյանի առողջական վիճակով պայմանավորված՝ համապատասխան մարմիններում հանձնաժողովի նիստը է գումարվելու, որը պետք է քննի՝ նրա խափան միջոց կալանքի փոփոխության հարցը:

«Կարծում եմ՝ տնային կալանքի կենթարկվեմ եւ էլեկտրոնային ապարանջան կհագցնեն ոտքիս: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի ազգային տարածքից 14 ամիս դուրս գալու իրավունք չեմ ունենա: Իրականում մոլորված եւ կորած վիճակում եմ, բայց փորձում եմ՝ քեֆս տեղը պահել», - նշել է Նիկոլյանը:

Հատկանշական է այն, որ Լեո Նիկոլյանի առաջին հերթին ֆրանսիացի ընկերներն են հորդորում չմոռանալ նրան եւ ինչով հնարավոր է օգնել, քանի որ նա բոլորիս կարիքն ունի: Ավելին՝ մեզ հայերիս հորդորում են. «Մեզ հետ միասին աղոթեք Նիկոլյանի համար, որ գոնե Ամանորի եւ Սուրբծննդյան տոներին իր մայրիկի հետ անցկացնի. նա վատառողջ է»:

Հիշեցնենք, որ արդեն գրեթե չորս ամիս է, ինչ ֆրանսիական բանտում է գտնվում հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ: Նա դատապարտվել է 1 տարի, 8 ամիս ազատազրկման, որից 6 ամիսը դատական որոշման համաձայն, պետք է անցկացնի փակ ռեժիմով: Նա մեղադրվում է հակասեմիտիզմի մեջ՝ երկու դրվագով:

Դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին Փարիզում հանրային տրանսպորտում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին եւ այդ ամենը տեսանկարահանել է: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Այսպիսով՝ առանց տարեց հրեայի համաձայնության, վերջինիս տեսալուսանկարահանելու եւ հրապարակելու մեջ է մեղադրվում Լեո Նիկոլյանը:

Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ Լ. Նիկոլյանն ընդունել է, որ սխալ է արել՝ հրեա տղամարդուն տեսանկարահանելով եւ հանրայնացնելով՝ առանց վերջինիս թույլտվության։ Մինչդեռ իրավապահ համակարգն ամեն կերպ գործը փորձել է ներկայացնել հակասեմիտիզմի համատեքստում: Իսկ երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբրեւ Լեո Նիկոլյանը հանրային տրանսպորտում ստիպել է 13 տարեկան տղա երեխա հրեային հանելու գլխի կիպան (հրեական ավանդական գլխարկը): Միջադեպի մասին վկայություն են տվել երեխան ու ավտոբուսի վարորդը: Իսկ տեսանյութ այս մասին որեւէ տեղ չկա հրապարակված, ավտոբուսի տեսախցիկների ձայնագրություններն էլ 72 ժամ հետո ջնջվում են։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում