«Իրավունք» թերթի տպագիր համարներ

 Եթե այդ «միջանցքը» բացվեց, դա արդեն Հայաստանի ինքնիշխանության կորուստն է․ Ահազանգում Ազգային արխիվի նախկին տնօրենը

Հանդիպում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է,  որ Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով։

Ըստ նախարարի, առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։

«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ուրալօղլուն։

Հոկտեմբերի 14-ին էլ Ժնևում հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները՝ Նուման Քուրթուլմուշը և Սաբիհա Գաֆարովան։ Քուրթուլմուշը նշել է, թե ցանկանում են, որ «ամենակարճ ժամանակամիջոցում Ղարաբաղը բարեկարգվի և «Զանգեզուրի միջանցքը» բացվի, օգուտ ապահովի Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս ժողովուրդներին»։

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք» բացելը որևէ առնչություն չունի սահմանազատման ու սահմանագծման հետ, առավել ևս՝ Ալմա Աթայի հռչակագրի, որով իրականացնում են սահմանազատում։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն է, որը փորձում են իրականացնել։

-Միանշանակ սահմանազատումն ու սահմանագծումը որևէ «միջանցք» չի նախատեսում, նման գաղափար առհասարակ չկա այն հռչակագրում, որը երկու կողմերը հիմք են ընդունել գործընթացը սկսելու համար։ Այնտեղ մեկ տող է գրված, որ այս երկրները ճանաչում են Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող երկրների ադմինիստրատիվ սահմանները։

ՀՀ իշխանությունը հստակ պետք է հայտարարի, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հետ «միջանցքն» առնչություն չունի։ «Միջանցքն» այլ խնդիր է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ է նախատեսված «միջանցքը», որն այսօր կողմերից մեկը պարտադրում է, մյուս կողմը՝ դիմադրում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին լավ չի պատկերացրել, թե դա ինչ է նշանակում։ Ռուսաստանի սահմանապահները պետք է այսօր հսկեին այս հատվածը, բայց նրանք չեն հսկելու։ Այդ կետը ներառվել է, որպեսզի Ռուսաստանն իր հսկողությունն այս տարածաշրջանում պահպանի, նաև գծի, թե այդ հատվածում ինչպիսի շարժ է լինելու:

Ավելին՝ այսօր սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ անցկացնելու իմաստ չկա, որովհետև նման աշխատանքներ անցկացվել են 1986-1987 թվականներին։ Դրա հիման վրա կազմվել է 180-ից ավելի արձանագրություն՝ ամեն մի հատվածի վերաբերյալ։  Եթե այդ «միջանցքը» բացվեց, դա արդեն Հայաստանի ինքնիշխանության կորուստն է, և դա նշանակում է, որ մենք դառնում ենք թուրք-ադրբեջանական ինչ-որ վասալ, վիլայեթ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան