«Փաստ». «Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ «Փաստը» տեղեկություն էր հրապարակել, որ «հեծանվացավը» հասել է դպրոց, այն է՝ մարզային մի շարք հանրակրթական դպրոցների հեծանիվներ են հատկացվել, իսկ տնօրեններին հանձնարարական է իջեցվել, որ, ինչպես հարկն է, գովազդեն հեծանիվը: Բացի այն, որ նախօրեին մեր հիշյալ տեղեկությունը հաստատվեց, նաև հայտնի դարձավ, որ այն շարունակություն էլ ունի, այսինքն՝ երկրորդ փուլ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, պետականորեն ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Կարճ ասած՝ հարկատուների հաշվին իրականացվում է «հեծանվացավ» ռազմավարական ծրագիր:

Փաշինյանը կարծում է, թե այդպես երկրում զարգացնում է հեծանվասպորտը: Սա նույնն է, եթե դպրոցներին գնդակներ բաժանես ու մտածես, թե ֆուտբոլ ես զարգացնում: «Վարչապետի գավաթ» էլ արեցին ու անում են: Էլի, բնականաբար, հարկատուների հաշվին: Այս ամենի վերաբերյալ մի քանի հարց է ծագում: Նախ՝ տպավորություն է, թե «կրակմարիչների պատմության» նման ինչ-որ մեկին պետք է արագի մեջ «հեծանիվի գործ անել»: Երկրորդ՝ այս ամենի վրա («Վարչապետի գավաթն» էլ ներառյալ) ահռելի պետական միջոցներ են ծախսվում:
Մեր երկիրն էլ ուրիշ բանի վրա միջոցներ ծախսելու խնդիր չունի՞: Երրորդ՝ գյուղական ճամփաներին ի՞նչ են անելու այդ հեծանիվներով, քանի՞ օր են դրանք դիմանալու: Մի խոսքով, բազում հարցեր, որ պատասխաններ չունեն: Կարևորը՝ երկիրը «հեծանվացավի» են բերել: Բայց ինչո՞ւ միայն հեծանվացավի: Այս իշխանությունը ինչ բերել է, խորքում «ցավն» է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=295576&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ