ՍՏԵՂԾՎՈ՞ՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԴԱՐՁՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Վերլուծություն

Այն, որ ՌԴ-ի շուրջ հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկատ­վող, այս­պես ա­սենք, ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան զար­գա­ցում­ներն ի­րոք Թուր­քիա­յին լուրջ մտա­ծե­լու ա­ռիթ տա­լիս են, մեկ այլ դե­տալ եւս ե­կավ հաս­տա­տե­լու (Տե´ս նաեւ https://iravunk.com/irav/?new_post&l=am):

­Չէ, խոս­քը միայն ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կա­տի մա­սին չէ, թեեւ այս­տեղ էլ շատ լուրջ գոր­ծըն­թաց­ներ այս պա­հին ըն­թա­նում են, եւ սպա­սե­լի է, որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս դրանք էլ ա­վե­լի ցցուն կդառնան: Այս պա­հին խոս­քը մեկ այլ գոր­ծըն­թա­ցի մա­սին է, ո­րը կար­ճա­ժամ­կետ հատ­վա­ծում կա­րող է վե­րած­վել, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան ե­րե­ւույ­թի:

Այս­պես, ինչ­պես օ­րերս հայտ­նի դար­ձավ, Պու­տի­նը Պետ­դու­մա­յի հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­րել ԿԺԴՀ-ի հետ «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը»: Այս փաս­տա­թուղ­թը մեզ հա­մար հե­տաքր­քիր չէր լի­նի, ե­թե հաշ­վի չառ­նենք, որ հաս­տատ­վեց դրա դրույթ­նե­րից մե­կը, ո­րի մա­սին ա­վե­լի վաղ տե­ղե­կաց­րել էինք (https://iravunk.com/?p=295399&l=am): Այն է՝ այդ պայ­մա­նագ­րի կե­տե­րից մե­կով Ռու­սաս­տանն ու Հս.­Կո­րեան պար­տա­վո­րութ­յուն են ստանձ­նել` պա­տե­րազ­մի դեպ­քում ի­րար ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել:

Այս­պես, ըստ հայտ­նի դար­ձած տեքս­տի, հա­մա­ձայ­նագ­րի 4-րդ հոդ­վա­ծը սահ­մա­նում է. «Ե­թե Կող­մե­րից մե­կը են­թարկ­վի զին­ված հար­ձակ­ման որ­եւէ պե­տութ­յան կամ մի քա­նի պե­տութ­յուն­նե­րի կող­մից եւ­ այդ­պի­սով հայտն­վի պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, մյուս Կողմն ան­մի­ջա­պես կա­պա­հո­վի ռազ­մա­կան եւ­ այլ օգ­նութ­յուն…»: Ա­վե­լին, մի շարք փոր­ձա­գետ­ներ ար­դեն հասց­րել են այն նմա­նեց­նել եւ հա­մե­մա­տութ­յան մեջ դնել ՆԱՏՕ-ի կա­նո­նադ­րութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ դրա հայտ­նի 5-րդ հոդ­վա­ծի հետ, ո­րը շա­րադր­ված է այս­պես. «Պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րը հա­մա­ձայ­նում են, որ Եվ­րո­պա­յում կամ Հ­յու­սի­սա­յին Ա­մե­րի­կա­յում ի­րեն­ցից մե­կի կամ մի քա­նի­սի վրա զին­ված հար­ձա­կու­մը կհա­մար­վի հար­ձա­կում ի­րենց վրա որ­պես ամ­բող­ջութ­յուն եւ, հետ­եւա­բար, հա­մա­ձայ­նում են, որ այն դեպ­քում, երբ նման զին­ված հար­ձա­կում տե­ղի ու­նե­նա, նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը… օգ­նութ­յուն կտրա­մադ­րի են­թա­կա պայ­մա­նա­վոր­վող կող­մին`  ան­հա­պաղ ի­րա­կա­նաց­նե­լով այն­պի­սի ան­հա­տա­կան ​​կամ հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յուն­ներ, ո­րոնք անհ­րա­ժեշտ են հա­մար­վում, նե­րառ­յալ զին­ված ու­ժի կի­րա­ռու­մը…»:

­Փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ. «Այ­սինքն՝ ՆԱՏՕ-ի երկր­նե­րը կմտա­ծեն, մին­չեւ գոր­ծե­լը եւ կա­նեն այն, ինչ անհ­րա­ժեշտ են հա­մա­րում։ Իսկ զին­ված ու­ժի կի­րա­ռու­մը գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­դա­մե­նը տար­բե­րակ­նե­րից է, այլ ոչ միակ պայ­ման: Ի տար­բե­րութ­յուն ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի մի­ջեւ պայ­մա­նագ­րի, ո­րը միան­շա­նակ սահ­մա­նում է` «ան­մի­ջա­պես կա­պա­հո­վի ռազ­մա­կան եւ­ այլ օգ­նութ­յուն», ոչ մի մտա­ծել, ոչ մի եր­կընտ­րանք»:

Ի­րա­կա­նում, մեր խնդի­րը չէ հաշ­վար­կել, թե ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից որն է ա­վե­լի լա­վը կամ վա­տը: Պար­զա­պես, երբ փոր­ձա­գետ­նե­րը եր­կու երկ­ր­նե­րի մի­ջեւ կնքված պայ­մա­նա­գի­րը հա­մե­մա­տութ­յան մեջ են դնում մի ամ­բողջ Դա­շին­քի գոր­ծու­նեութ­յան պայ­մա­նագ­րի հետ, ա­պա դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Այդ թվում՝ սա չի՞ նշա­նա­կում, որ ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի հա­րա­բե­րութ­յու­ննե­րը հա­սել են ռազ­մա­կան դա­շին­քի մա­կար­դա­կի: Ա­ռա­վել եւս, որ ՌԴ-ի հետ մեկ­տեղ այս­տեղ պետք է հաս­կա­նալ նաեւ Բե­լա­ռու­սին: Բայց սա էլ վեր­ջը չէ. թեեւ պաշ­տո­նա­պես դեռ չի հաս­տատ­վում կամ հերք­վում, սա­կայն մաս­նա­գետ­ներն ակ­նար­կում են, որ նման դրույթ կա նաեւ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ կնքվե­լիք հա­ման­ման պայ­մա­նագ­րում, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, կստո­րագր­վի Կա­զա­նում: Այդ դեպ­քում, թեեւ ընդ­հա­նուր դա­շին­քի մա­սին խոսք չկա, բայց ստաց­վում է նման պատ­կեր. ե­թե, օ­րի­նակ, Ի­րա­նը մտնի պա­տե­րազ­մի մեջ, ա­պա նման պայ­մա­նագ­րի առ­կա­յութ­յան դեպ­քում Ռու­սաս­տանն էլ է պար­տա­վոր` «ան­մի­ջա­պես կա­պա­հո­վի ռազ­մա­կան եւ­ այլ օգ­նութ­յուն», եւ դրա­նով ինքն էլ կմտնի պա­տե­րազ­մի մեջ: Ե­թե Ռու­սաս­տա­նը մտավ (­Բե­լա­ռու­սին չմո­ռա­նանք), ա­պա մյուս՝ ԿժԴՀ-ի հետ պայ­մա­նագ­րով՝ վեր­ջինս եւս պետք է «ան­մի­ջա­պես ա­պա­հո­վի ռազ­մա­կան օգ­նութ­յուն»: Այ­սինքն, չկա նման պաշ­տո­նա­կան դա­շինք (կամ դեռ չկա), բայց նման դա­շին­քա­յին մե­խա­նիզմ­ներ աշ­խա­տում են:

Այս­տեղ նաեւ այլ հարց է ծա­գում՝ իսկ կա՞ն այլ երկր­ներ, ո­րոնց հետ եւս Մոսկ­վան կա­րող է նման պայ­մա­նա­գիր կնքել: Օ­րի­նակ, Չի­նաս­տա­նի հետ ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման, ո­րը նաեւ նա­խօ­րեին քննար­կե­ցին եր­կու երկր­նե­րի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար­նե­րը, այդ կե­տին որ­քա­նո՞վ են մո­տե­նում: Ու չմո­ռա­նանք, որ խո­սում ենք այն­պի­սի հինգ երկր­նե­րի մա­սին, ո­րոնց հա­մա­տեղ ռազ­մա­կան պո­տենց­իա­լը ե­թե ան­գամ չի գե­րա­զան­ցում, ա­պա առն­վազն հա­մադ­րե­լի  է ՆԱՏՕ-ի պո­տենց­իա­լի հետ: Ընդ ո­րում, մար­տու­նա­կութ­յան հար­ցում միան­շա­նակ գե­րա­զան­ցում են: Հին­գից չորսն այս պա­հին էլ ու­նի մի­ջու­կա­յին զենք, մեկն էլ՝ հար­ցա­կան է:

Այ­սինքն, հարցն այս դաշ­տում է՝ ստեղծ­վո՞ւմ է ՆԱՏՕ-ին այ­լընտ­րանք դար­ձող ռազ­մա­կան ­դա­շինք: Ե­թե ա­յո, եւ շատ բան է այդ մա­սին խո­սում, ա­պա Թուր­քիան այս­տեղ պետք է հաշ­վի առ­նի, որ այդ նոր դա­շինքն իր ան­մի­ջա­կան սահ­մա­նա­կիցն է՝ բխող ա­մեն ին­չով հան­դերձ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում