Մոդել Անիտա Հարությունյանը ներողություն է խնդրել Լրագրողից, եւ նրանից հարթակ է խնդրել

Թեմա

Հարգելի ընկերներ, իմ շատ սիրելի հետեւորդներ 
Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ավելի քան չորս ամիս տեւած համացանցային անհիմն պատերազմը ավարտվեց եւ հուսով եմ որ այն կստանա իր տրամաբանական լուծումը:
Ես որոշեցի եւ համարձակություն գտա իմ մեջ խոսելու այն մարդկանց եւ այն շրջանակի հետ, ում հասցեին ամիսներ շարունակ  քաղաքացի Արաքսյա Հովհաննիսյանի կողմից տրամադրված սուտ եւ կեղծ տեղեկությունների հիման վրա իրականացրել եմ ուղիղ եթերներ: 
Ուստի ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում հանդեպ տեղի է ունեցել սխալմունք, քանի որ օգտվելով իմ ծանր նյարդային ու հոգեբանական  վիճակից՝շատերը փորձել են թերեւս լուծել իրենց նեղ անձնական տարաձայնություններն ու խնդիրները:
Հարգարժան Տիկին Գայանե Զարգարյանից ներողություն եմ խնդրում իմ  հարթակներում հնչեցված վիրավորանքի, ինձ փոխանցված կեղծ տեղեկությունները տարածելու, ինչպես նաեւ Ձեր  Մայրիկին վիրավորելու համար, եւ հայցում եմ Տիկին Զարգարյանի ներողամտությունը: Զղջում եմ խորապես, եւ խնդրում եմ որ մարդիկ նույնպես փորձեն գիտակցել, թե ինչպիսի ծանր ապրումների ու մղձավանջի միջով եմ ես անցել ամիսներ շարունակ: 
Ի դեպ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել եւ հայտարարել, որ Լրագրող Գայանե Զարգարյանը երբեւէ ինձանից չի պահանջել 50 հազար ԱՄՆ դոլար Վ. Ղուկասյանի Դոգի  Տելեգրամյան ալիքից որեւէ տեսակի նյութ, հրապարակում հեռացնելու համար:Ավելին օգտվելով իմ հոգեբանական ծանր իրավիճակից, քաղաքացի  Արաքսյա Հովհաննիսյանը ինքն  է ուղղորդել  տալ սուտ մատնություն (50 հազար ԱՄՆ դոլար պահանջելու մասով )  Գայանե Զարգարյանի դեմ՝ասելով որ  հետագայում մի բան կմտածեն՝ մաքրելու սուտ մատնության սցենարը: Ուստ այս մասով եւս, ես զղջում եմ, որ  չեմ գիտակցել թե ինչ ծանր հանցագործությունների մեջ են փորձել  ինձ ներքաշել Ա. Հովհաննիսյանն ու նրա ետեւում կանգնած մարդիկ, ովքեր  խնդիրներ ունեին Գայանե Զարգարյանի հետ: 
Ա. Հովհաննիսյանն անընդհատ պնդում էր, որ Գայանե Զարգարյանը պետք է գնա բերդ: 
Իրականությունը ջրի երես հանելու համար, իրականացված այս հրեշավոր ծրագրի հետաքննությամբ  խնդրում եմ,  որ զբաղվի Գայանե Զարգարյանը,  ինձ տրամադրի հարթակ, քանի որ ես ուզում եմ պատմել ողջ ճշմարտությունը, թե ինչու ինչ կերպ եւ ինչ ճանապարհով եմ իմ միջոցով  որոշ սրիկաներ փորձել ցեխ շպրտել Գայանե Զարգարյանի, Եւրեւանի ավագանու անդամ Գ. Հարությունյանի, եւ նրա կնոջ Վ. Ղազարյանի, ու նրանց ընտանիքների  դեմ:
Լիահույս եմ, որ Գայանե Զարգարյանը ձեռք կմեկնի ինձ, կմտնի իմ դրության մեջ, եւ որպես օբյեկտիվ լրագրող կունենա համարձակություն բացելու բոլոր փակագծերը:
Զղջում եմ այն ամենի համար ինչ արել եմ. ես գիտեմ հատել եմ կարմիր գծերը, բայց խնդրում եմ որ ինձ էլ հասկանաք, որ ես ամիսներ շարունակ անցել եմ մղձավանջի միջով: Միշտ էլ պետք է տրվի հնարավորություն մարդուն՝ ճիշտ ուղով քայլելու, եւ կյանքում տրված փորձությունները հաղթահարելու համար: 
Սպասում եմ Լրագրող  Գայանե Զարգարյանի արձագանքին, տրամադրեք ինձ հարթակ: 
Ես այլեւս Ձեր էլ փոստին եմ ուղարկել ամբողջական Ձայանգրությունների մի փաթեթ, որը միայն եւ միայն Ձեզ եմ վստահում եմ, եւ ուզում եմ, որ դուք խոսեք ճշմարտության մասին.ինչպես կասեր Տիկին Զարգարյանը՝ միայն փաստերով եւ միայն փաստարկված:

Հ.Գ Այսուհետ ես զբաղվելու եմ իմ բարեգործական  եւ քաղաքական գործունեությամբ, եւ բոլորին կոչ եմ անում որ ինքներդ էլ ապրեք Ձեր կյանքով եւ չներխուժեք իմ անձնական դաշտ: Վստահ եմ, որ Գայանե Զարգարյանի բացահայտումներից հետո օքսիանման արարածները այլեւս    արկածախնդրության չեն գնա եւ  չեն համարձակվի ինձ շանտաժի ենթարկել եւ ասել, որ իրենց ցանկությունները  չկատարելու դեպքում, ինձ կշարունակեն հետապնդել:

Հարգանքներով Անիտա Հարությունյան։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)