Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը անդրադարձել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերին.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է Կարապետյանը «Матч ТВ»-ին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Պետրակովն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։