Ա՜յ քեզ մաթեմատիկա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ երեկ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ 2023 թվականին հանրապետություն մոտ մեկ տոննա կոկաինի ներկրմանն առնչվող աղմկահարույց քրեական գործին: Ու ի՞նչ է պարզվում՝ կոկաինի ընդհանուր ծավալը ոչ թե մեկ տոննա է եղել, այլ՝ ըստ ԱԱԾ պետի, հետագայում հստակեցվել է, որ մոտ 788 կգ է. «Երբ նշված թմրանյութը հայտնվել է մեզ մոտ, եղել է 42 արկղ, արկղերի կշիռը եղել է 20-25 կգ։ Մեր հաղորդագրության մեջ տրվել է մոտ մեկ տոննա։ Մեկ շաբաթ անց տրվել է փորձաքննության, եւ հստակ քաշը՝ 788 կգ-ի մասին է խոսքը։ Եվ այս պահին Քննչական կոմիտեում նախաքննությունը ընթանում է»: Ա՜յ քեզ մաթեմատիկա: Եթե վերցնենք, որ յուրաքանչյուր արկղում եղել է նվազագույնը 20 կգ թմրանյութ, ստացվում է՝ 840 կգ, այլ ոչ թե՝ 788: Լավ, մի երկու կիլոգրամ այս կողմ, այն կողմ, պլյուս-մինուս, դեռ ինչ-որ տեղ կարելի էր տրամաբանության մեջ տեղավորել, բայց ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ-ի պես լուրջ կառույցը կարող էր սխալվել առնվազն 212 կգ-ով: Մի՞թե աչքաչափով են թմրանյութն առգրավել ու չեն կշռել՝ գործ հարուցելուց առաջ: Տպավորություն է, որ խոսքը ոչ թե թմրանյութի մասին է, որի ամեն մի գրամը լուրջ թիվ է, այլ՝ բանանի:

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում զարմանալի հուշում է արել ՀՀ Անվտանգության քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում, ինչպես նշում են ԱԽ գրասենյակից, Ա. Գրիգորյանը նշել է՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել եւ ներառում են նաեւ անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել եւ մասնավորապես, հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն: Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Ա.Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը եւ Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը: Հիշո՞ւմ եք, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասում էր. «Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»: Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ: Իսկ ահա վեց տարի անց Ա. Գրիգորյանը կրկնում է նույնը ԵՄ-ի մասին: Այնպես որ, սպասեք ՀՀ-ԵՄ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:

Եթե հիասթափված եք հայաստանյան քաղաքականությունից, մխիթարվեք ամերիկյան աբսուրդ իրականությամբ: ԱՄՆ նախագահի թեկնածու ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ Փենսիլվանիա նահանգի Օուքս քաղաքում իր կողմնակիցների առջեւ քաղաքապետարանի միջոցառումը վերածել է երեկույթի՝ ավելի քան 30 րոպե պարելով անակնկալ երաժշտության տակ, որից հետո միջոցառումը դադարեցվել է՝ բժշկական շտապ օգնություն կանչելու անհրաժեշտությունից դրդված: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, թե միջոցառումը պետք է լիներ Թրամփի քաղաքական պլատֆորմի վերաբերյալ հարցուպատասխան, սակայն դադարի ժամանակ, մինչ երկու հոգու բժշկական օգնություն էին ցուցաբերում, Թրամփը հավաքվածներին հայտարարել է. «Եկեք էլ հարցեր չտանք։ Եկեք պարզապես երաժշտություն լսենք ու սա վերածենք մե՛ր երաժշտության: Ո՞ւմ են պետք հարցերը: Ճիշտ չե՞մ»: Քաղաքապետարանի շենքի դիմաց Թրամփը 30 րոպե անց դադարեցրել է միջոցառումը, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն մի տղամարդու, որին Թրամփը «մեծ հայրենասեր» է անվանել եւ շնորհակալություն հայտնել առաջին օգնություն ցույց տվածներին։ Չէ, աշխարհը լրի՞վ է գժվել…

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=295381&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը