«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք»-ը դիմացել է տարբեր գարշելի հարվածների եւ միշտ հաղթել՝ դառնալով 35 տարեկան. Շաքարյանց

Իրավունք 35 ամյակ

Ես գիտեմ, որ «Իրավունք» թերթը մեծ կորուստ է տարել: Գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը թերթի ակունքներում է կանգնած եղել: Մաղթում եմ, որ 40-ամյակին կորուստներ չունենաք: Կգանք, թեկուզ եւ ծերացած տեսքով իրար կշնորհավորենք, կհիշենք հին ժամանակները, երբ ընդհանուր առմամբ նույն հակալեւոնական պայքարի մեջ էինք միասին: Վստահ եմ, որ «Իրավունք» թերթը չի մեռնի՝ ուրիշ թերթերի նման: Ես կարծում եմ, որ շատ լավ հասկանում եք՝ ինչ եմ ակնարկում:

Շատ ու շատ լրատվամիջոցներ իրական մահ են ապրել եւ մնացել են միայն ինտերակտիվ տարբերակով: Ես ցանկանում եմ, որ «Իրավունք» թերթն ուժեղանա այս ընթացքում եւ, ինչու ոչ, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության դիրքորոշումներից չհրաժարվի: Դա հին կուսակցություններից մեկն է, եւ պետք չէ, որ մենք, աստիճանաբար կորցնելով հին ընկերներին, կորցնենք նաեւ այդ կուսակցությունը, այս թերթը եւ այլն: Մենք պետք է հույս ներշնչենք այսօրվա աշխատակազմին, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ գուցեեւ կլինեն շատ լավատես եւ հույսեր ներշնչող ձեռքբերումներ:

Մաղթում եմ, որպեսզի ազգովի վերադառնանք մեր ազգային արժեքներին, նաեւ մեր ազգային պատմությանը, փիլիսոփայությանը, իսկ այդ ազգային ճանապարհը «Իրավունք» թերթը եւ ՍԻՄ կուսակցությունը միշտ էլ փորձել են պահպանել: Այնպես որ, մաղթում եմ, որ 35-ամյակը շատ լավ նշվի եւ 40-ամյակին մենք  կրկին հանդիպենք, կրկին ուրախանանք, որ դիմացել ենք տարբեր գարշելի հարվածներրի, ոչ ցանկալի իրադարձությունների: Բոլորին դիմացել ու հաղթել ենք, ու էլի ազգայինը գերակշռում է մեր ամենօրյա կյանքում, եւ «Իրավունք»-ը շարունակում է կողմնակից լինել ազգային տարբեր կարգերի հայեցակարգերին, տեսակետներին եւ նախագծերին:

Քաղաքագետ

ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը