Ձմռանը Տիկնիզյանը կարող է Եվրոպա տեղափոխել
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ըստ «Евро-Футбол»-ի տեղեկությունների՝ ձմռանը կարող է կարիերան եվրապական ակումբում շարունակելու տարբերակներ ունենալ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ բանակցում է պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն կողմերը դեռ փոխհամաձայնության չեն եկել։
Հիշեցնենք, որ հայ պաշտպանը 2021 թվականին է Մոսկվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվել «Լոկոմոտիվ», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ. ամառ։
https://iravunk.com/sim/?p=295371&l=am/