«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր խնդիրը վրացական համայնքի աշխատանքն ապահովելն է. Սվետլանա Նամչեւաձե

Հասարակություն
Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն Հայաստանում եւս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, վրացիներ, ռուսներ եւ այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ եւ ամենակարեւորը՝ տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք կողքի: Օրերս Երեւանում նշվեց ազգային փոքրամասնությունների տոնը, որին մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ահա մի փոքր զրույց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, եւ նրանց յուրօրինակ սովորույթների մասին: Այս անգամ «Իրավունք»-ը զրուցել է վրացական «Իվերիա» բարեգործական համայնքի ղեկավար ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՄՉԵՎԱՁԵԻ հետ:
 
— Լինելով վրացական համայնքի ղեկավարը՝ կներկայացնե՞ք օրվա խորհուրդը եւ այն, թե ի՞նչ առաքելություն եք իրականացնում Հայաստանում՝ որպես համայնք:
 
— Այսօր իսկապես շատ նշանակալի օր է: Կառավարության որոշմամբ հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Ազգային փոքրամասնությունների տոնն է: Այսինքն` մեր ազգային փոքրամասնությունների տոնն է: Մեր համայնքի գլխավոր նպատակն այն է, որ սովորեցնենք լեզուն, մշակույթը եւ ազգային ինքնությունը պահպանել եւ փոխանցել սերունդներին: Դրա հետ միասին մեր համայնքի կարեւոր նպատակը նաեւ հայ-վրացական բարեկամությունն ամրացնելն է, ինչպես նաեւ շարունակելն է դադար չտալ այդ կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը:
 
— Տիկին Սվետլանա, կնշե՞ք այնպիսի խնդիրներ, որոնց հաճախ առնչվում եք Հայաստանում:
 
— Խնդիրը միայն այն է, որ մենք կարողանանք ապահովել մեր համայնքի աշխատանքը: Ի դեպ, մենք ունենք նաեւ կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորեցնում ենք վրացերեն եւ անկախ նրանից՝ տվյալ անձը հայ է, վրացի , թե այլ ազգից է, կարող է անվճար սկզբունքով գալ մեզ մոտ, եւ սովորել վրացերեն: Դա կլինի ե՛ւ պար, ե՛ւ երգ, ե՛ւ մշակույթի հետ ծանոթություն եւ ընդհանրապես, մեր համայնքի կյանքին մոտիկից ծանոթանալու հնարավորություն:
Մենք շատ հետաքրքիր միջոցառումներ ունենք: Պետք է ընդգծեմ, որ ե՛ւ տոներն ենք նշում, ե՛ւ վերջերս եղել ենք Ախալքալաքում: Ի դեպ, մենք նաեւ կառավարությունից ստացած տուրիստական դրամաշնորհ ունենք եւ դրա շնորհիվ մեզ հաջողվեց կազմակերպել ամեն բան եւ պետք է նշեմ, որ դրանից մենք ստացանք շատ մեծ բավականություն: Մենք բոլորս գրեթե առաջին անգամն էինք գտնվում այնտեղ: Դրանից առաջ մեր համայնքը տուրիստականով եղել է նաեւ Գյումրիում: Այդ ամենից զատ՝ մենք նաեւ տարբեր ծրագրեր ունենք: Գիրք ենք թողարկել, որ պետք է նաեւ դրա շնորհանդեսն անենք: Հետո կրկին Ամանորի նախաշեմին մենք միջոցառում կանենք եւ կամփոփենք տարին մինչ մյուս տարի:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան