COP29-ի մասնակիցները կարող են դառնալ Բաքվի հանցագործությունները կոծկելու արարողության մի մաս. Դանիայի պատգամավորի բացառիկ զրույցը

Միջազգային

Միջազգային մամուլում լայն արձագանք է գտել այն, որ Դանիայի խորհրդարանում Ֆարերյան կղզիներից ընտրված պատգամավոր ՇՅՈՒՐԴՈՒՐ ՍԿՈԼԵՆ, որը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, հերթական անգամ հայանպաստ հայտարարությամբ է հանդես եկել։ Հայրենի խորհրդարանում նա բարձրաձայնել է  Արցախի հայկական լինելու մասին, խոսել արցախյան հայաթափումից եւ Ադրբեջանի կողմից կատարած ցեղասպանությունից: Այս մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ:

Պարոն Սկոլե, Դուք դիմել էիք Դանիայի վարչապետին` հրաժարվել բռնապետական Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովի մասնակցությունից: Նրան հիշեցրել էիք Ադրբեջանի կատարած հանցագործություններն ընդդեմ քրիստոնյա հայ ժողովրդի եւ քրիստոնեական ժառանգության Արցախում։ Ինչպիսի՞ն է Ձեր իշխանության արձագանքը:

Կառավարությունը դեռ հստակ չի արձագանքել: Սակայն իմ հայտարարությունները դարձել են քննարկման առարկա։ Շատերը սկսել են գիտակցել, որ COP29-ն իրականում Ադրբեջանի ռեժիմը սպիտակեցնելու, մաքրելու փորձ է։ Ի դեպ, մյուս տարվա Դանիայի պետբյուջեի հետ կապված քննարկումների ժանանակ պահանջ է ներկայացվել, որ Դանիայի արտասահման ուղարկվող աջակցության մի մասը տրամադրվի նաեւ Հայաստանին։

Ի՞նչ եք կարծում, այդուհանդերձ, Դանիան կհրաժարվի՞ մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացմանը Բաքվում:

Չեմ կարծում, որ Դանիան կբոյկոտի համաժողովը։ Սակայն հույս ունեմ, որ մասնակիցները կօգտվեն առիթից եւ լինելով այնտեղ՝ կմատնանշեն այն հանցագործությունները, որոնք Բաքվի ռեժիմը իրականացրել է։ Ես խոսել եմ մարդկանց հետ, որոնք պետք է մասնակցեն այդ համաժողովին: Նրանք հասկանում են, որ կարող են դառնալ Բաքվի սպիտակեցման, հանցագործություններ կոծկելու արարողության մի մաս։

Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին նոյեմբերին կայանալիք այս միջազգային համաժողովի նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում, երբ այսօր էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է նոր պատերազմով:

Ըստ իս, շատ անհավանական է, որ հայկական իշխանությունը խաղաղության պայմանագիր ստորագրի այդ մեծ հանցագործությունից միայն մեկ տարի անց։ Համենայն դեպս, պետք է Բաքվի կառավարությունը, որպես պայմանագրի մաս, ընդունի իր կատարած հանցագործությունները եւ թույլ տա Ղարաբաղի ժողովրդին վերադառնալ իրենց տուն։ Պայմանագիրը պետք է կառուցվի երկու կողմերի փոխզիջումների հիման վրա։ Ու հատկապես այն կողմի, որ վերջին 4 տարիների ընթացքում, եւ հատկապես մեկ տարի առաջ կատարել է ոճրագործություններ։

Հավանաբար, տեղյակ եք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն տարուց ավել է, ինչ գերության մեջ է Ադրբեջանի կողմից: Այս առումով ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային կառույցներից, եվրոպական երկրներից, բացի կոչերից՝ ի՞նչ քայլեր է հնարավոր իրականացնել:

Վախենամ, որ միջազգային հանրությունը աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվել է։ Սա ամոթալի է։ Սակայն ամենաճիշտը կլինի այն, որ COP29-ի հարթակն օգտագործվի Ադրբեջանի վրա հստակ պահանջներ դնելու համար, այդ թվում՝ ճնշում պետք է գործադրվի գերիների ազատ արձակման համար։

Ի՞նչն է կաշկանդում Արեւմուտքին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, չէ՞ որ այլեւս փաստ է, թե ով է ագրեսորը:

Վախենամ, որ Ադրբեջանի նավթապաշարներն են պատճառը, որ երկրներին հետ են պահում պատժամիջոցներ կիրառելուց: Եվրոպան Ռուսաստանից եկող նավթի մեծ մասը արգելափակել է։ Իսկ հիմա Ադրբեջանի նավթի կարիքը կա։ Դրանով է հիմնավորվում այն, ինչ կատարվում է այսօր։ Նավթն ու տնտեսությունը արժեքներից վեր են դասվում։

Ըստ Ձեզ, Եվրամիությունը բացի դիտորդական առաքելությունից՝ ի վիճակի՞ է պաշտպանել Հայաստանն ու դառնալ ռազմավարական դաշնակից: Ինչպե՞ս է սա հնարավոր:

Ես հավատացած եմ, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի Հայաստանին, քանի որ մենք միասին հիմնարար արժեհամակարգ ենք կիսում: Եվրոպան իր արժեքները վերցրել է այդ թվում նաեւ Հայաստանից։ Ու երբ Հայաստանի վրա հարձակում է լինում եւ Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա մշակութային ժառանգությունը ավիրվում է, իրականում հարձակում տեղի է ունենում նաեւ մեզ վրա, ու մեր մշակութային ժառանգությունն է ավիրվում։ Սա մի բան է, որի ըմբռնումը Եվրոպայում պակասում է։ Իսկ դա ռազմական աջակցության համար պայման է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=295331&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ