Նման է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո մեգաիրադարձություններ են լինելու

Վերլուծություն

Ու մինչ նի­կոլ­յան չի­նով­նի­կութ­յունն ար­դեն չգի­տես էլ ինչ խա­ղե­րի մեջ է մտել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=295327&l=am), նա­խօ­րեին եւս մեկ ու­շագ­րավ փաստ ար­ձա­նագր­վեց Մոսկ­վա­յում: Պու­տի­նը Պետ­դու­մա ներ­կա­յաց­րեց Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ ԿԺԴՀ-ի միջեւ «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» պայ­մա­նագ­րի վա­վե­րաց­ման նա­խա­գի­ծը:

Ա­ռա­ջին հա­յաց­քից Հա­յաս­տա­նի հետ ո­րե­ւէ կապ չու­նե­ցող այս դե­տա­լը, պարզ­վում է, որ լուրջ հե­տաքրք­րութ­յուն է ա­ռա­ջաց­րել մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նում: Այս­պես, ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը մատ­նան­շում է պայ­մա­նագ­րի բա­զում կա­րե­ւոր կե­տե­րից միայն մեկը՝ նշե­լով, թե այն սահ­մա­նում է. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ ԿԺԴՀ-ի միջեւ Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նագ­րի մաս­նա­կից երկր­նե­րից մե­կի վրա զին­ված հար­ձակ­ման դեպ­քում, մյուս կող­մը նրան կտրա­մադ­րի լիար­ժեք ռազ­մա­կան օգ­նութ­յուն...»: Այ­սինքն, սա, ի թիվս մի շարք այլ ուղղ­վա­ծութ­յուն­նե­րի, նաեւ իր էութ­յամբ ռազ­մա­կան դա­շին­քի մա­սին պայ­մա­նա­գիր է ՌԴ-ի եւ Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի մի­ջեւ, վեր­ջի­նիս՝ աշ­խար­հում հզո­րա­գույն­նե­րից մե­կը հա­մար­վող բա­նա­կով հան­դերձ: Ի­րա­նա­կան աղբ­յուրն ան­մի­ջա­պես էլ հի­շեց­նում է այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցած ՌԴ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի այ­ցը Պե­կին եւ դրա շրջա­նակ­նե­րում հնչեց­ված մի շարք ոչ պա­կաս «ռազ­մա­կա­նաց­ված» հայ­տա­րա­րությ­ուն­նե­րը: Վեր­ջա­պես, աղբ­յու­րը նաեւ հի­շեց­նում է, որ ԲՐԻԿՍ-ի սպաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը նույն­պես կստո­րագ­րեն «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» պայ­մա­նա­գիր՝ ակ­նար­կե­լով, որ այդ­տեղ եւս նման դրույթ կա:

Այս փաս­տե­րի հի­ման վրա ի­րա­նա­կան աղբ­յու­րը միան­գա­մայն տե­ղին մատ­նան­շում է, որ ըն­թա­նում է ՌԴ-­Չի­նաս­տան-ԿԺԴՀ-Ի­րան աշ­խար­հագ­րա­կան մեծ քա­ռանկ­յան ներ­քին ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գե­րամ­րապնդ­ման գոր­ծըն­թաց, ո­րը, ի­հար­կե, պետք է զու­գոր­դել այս օ­րե­րին ըն­թա­ցող մի շարք այլ ի­րա­դար­ձությ­ուն­նե­րի հետ:

­Նախ, վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ինչ­պես ա­րեւմտ­յան, այն­պես էլ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը կտրուկ թե­ժաց­րել են թե­ման, թե հյու­սիս­կո­րեա­կան մի շարք կա­մա­վո­րա­կան (նախ­կին զին­վո­րա­կան­նե­րից կազմ­ված) ստո­րա­բա­ժա­նում­ներ (հնչում են 10-50 հա­զար թվե­րը) այս պա­հին Ռու­սաս­տա­նում են եւ կներգ­րավ­վեն ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս սպաս­վող ռու­սա­կան շատ մասշ­տա­բա­յին հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­նե­րի մեջ: Զե­լենս­կին ար­դեն մի մեծ աղ­մուկ է սար­քել, թե հա­սեք, փրկեք, հյու­սիս­կո­րեա­կան բա­նակն էլ է մտնում փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ: Եվ ա­հա այս պատ­մութ­յա­նը զու­գա­հեռ, կտրուկ սրվեց նաեւ Հ­յու­սի­սա­յին եւ Հա­րա­վա­յին Կո­րեա­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, Կիմ Չեն Ի­նը բարձր մար­տա­կան պատ­րաս­տութ­յան վի­ճա­կի է բե­րել բա­նա­կը, եր­կու երկր­նե­րին կա­պող ճա­նա­պարհ­նե­րը ցու­ցադ­րա­բար պայ­թեց­րին: Կարճ ա­սած, ե­թե վա­ղը-մյուս օրն այս­տեղ էլ պա­տե­րազմ սկսվի, զար­մա­նալ պետք չէ:

Այս­քա­նից զատ, ա­վե­լի ճիշտ՝ այս ա­մե­նին զու­գա­հեռ Չի­նաս­տա­նը հեր­թա­կան ռազ­մաու­սում­նա­կան մա­նեւ­րը սկսեց Թայ­վա­նի շուրջ, ո­րը եւս ցան­կա­ցած պա­հի կա­րող է վե­րած­վել ի­րա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Եվ, ի­հար­կե, չպետք է մո­ռա­նալ այն ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին տի­րում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, որն ա­մեն պա­հի կա­րող է վե­րած­վել Ի­րան-Իս­րա­յել պա­տե­րազ­մի:

Այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րին նա­յենք հա­կա­դիր բե­ւե­ռից՝ ԱՄՆ-ից: Ուկ­րաի­նա­յի ուղ­ղութ­յամբ ԱՄՆ-ն­ այս պա­հին ա­րել է այն ա­մե­նը, ինչ կա­րող էր: Չ­նա­յած դրան, ռուս­նե­րը ակ­տի­վո­րեն հար­ձակ­վում են, եւ կա­րող է այդ դի­նա­մի­կան բազ­մա­պատկ­վել: Իսկ ուկ­րաի­նա­կան բա­նա­կին ա­վե­լին տա­լու դեպ­քում ԱՄՆ-ն կա­րող է ար­դեն ու­ղիղ բախ­ման մեջ մտնել ՌԴ-ի հետ՝ հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ս­րան էլ գու­մար­վեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, եւ այս կրկնա­կի բեռն ԱՄՆ-ի հա­մար ար­դեն իսկ հնա­րա­վո­րութ­յու­ննե­րի սահ­մա­նա­գիծն է: Ընդ ո­րում, է­լի նույն պատ­կերն է. Իս­րա­յե­լին տվել եւ տա­լիս են այն, ինչ կա­րող են, մինչ­դեռ իս­րա­յել­յան բա­նա­կը Լի­բա­նա­նում «Հեզ­բոլ­լա­հի» դեմ հա­զիվ կա­րո­ղա­ցել է 2-3 կմ­ ա­ռա­ջա­նալ: Իսկ դրա­նից հե­տո դեռ կա Ի­րա­նը: Ա­վե­լին ա­նե­լու դեպ­քում ԱՄՆ-ն­ է­լի ստիպ­ված է ա­ռա­ջին դեմ­քով պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել:

Եվ ա­հա, կա­րող է պայ­թել կո­րեա­կան ուղ­ղութ­յու­նը, վեր­ջա­պես՝ Թայ­վա­նը: Իսկ դա ար­դեն ԱՄՆ-ին պար­տադ­րե­լու է գոր­ծել միան­գա­մից չորս ճա­կա­տով: Ընդ ո­րում, ա­ռանց հիմ­նա­կան դաշ­նակ­ցի՝ Եվ­րո­պա­յի վրա ա­ռանձ­նա­պես հույս դնե­լու. Եվ­րո­պա­յի հա­մար ակն­հայ­տո­րեն ան­գամ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յունն է չա­փա­զանց ծանր: Ու պատ­կե­րը կամ­բող­ջա­նա, ե­թե հի­շենք, որ ԱՄՆ-ն­ այս պա­հին ա­ռանց այդ բո­լոր ար­տա­քին գոր­ծոն­նե­րի էլ հայտն­վել է ծան­րա­գույն վի­ճա­կում՝ կապ­ված նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հետ: Այս­տեղ բա­նը հա­սել է նրան, որ Թ­րամ­փը կոչ է ա­նում՝ պատ­րաստ պա­հել ազ­գա­յին գվար­դիան կամ բա­նա­կը՝ դի­մա­կա­յե­լու հա­մար «ան­կար­գութ­յուն­նե­րին, ո­րոնք կա­րող են սկսվել ընտ­րութ­յուն­նե­րի օ­րը»: Այն է՝ ներ­քին բա­խում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը դար­ձել է չա­փա­զանց մեծ:

Այս­պի­սով, բո­լորն են հաս­կա­նում՝ նման ի­րա­վի­ճա­կով չորս ճա­կատ պա­հե­լու ԱՄՆ-ի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը զրո­յա­կան են: Հաս­կա­նում են, օ­րի­նակ, ինչ­պես Չի­նաս­տա­նը, այն­պես էլ՝ Թայ­վա­նը, որ կա գլո­բալ բա­րեն­պաստ ի­րա­վի­ճակ՝ կղզու խնդի­րը լու­ծե­լու հա­մար: Հաս­կա­նում են եր­կու Կո­րեա­նե­րը: Հաս­կա­նում է Իս­րա­յե­լը, որ կա­րող է մտնել մեծ պա­տե­րազմ, սա­կայն Վա­շինգ­տոնն ու­զե­նա­լով, պար­զա­պես չի կա­րո­ղա­նա օգ­նել: Զե­լենս­կին չի՞ հաս­կա­նում, թե այն վի­ճա­կում է, որ ի­րեն պարտ­ված ճա­նա­չե­լով, գլուխն է կորց­նե­լու եւ ստիպ­ված է շա­րու­նա­կել. Չ­նա­յած` դա շատ բան ար­դեն չի փո­խում:

Այ­սինքն, կա­րե­լի է մտա­ծել, որ ծրագր­ված է կոոր­դի­նաց­ված հա­մընդ­հա­նուր հար­ված բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, ո­րին դի­մա­կա­յե­լու ԱՄՆ-ի շան­սե­րը, կրկնում ենք, փոքր է: Եվ չբա­ցա­ռենք, որ ԲՐԻԿՍ-ի առ­թիվ հան­դի­պու­մը կդառ­նա վեր­ջին քայ­լը: Հոկ­տեմ­բե­րի 22-24-ին տե­ղի ու­նե­նա­լիք այդ գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո, մին­չեւ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներ՝ նո­յեմ­բե­րի 5-ը, 10 օ­րի­ց ա­վել կա, եւ այն, որ այդ 10 օ­րե­րին հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ են լի­նե­լու, շատ նման է:

https://iravunk.com/sim/?p=295328&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը