Պետության ու հայրենիքի առջև Սերժ Սարգսյանի ունեցած վաստակի 1%-ն ունեցեք, հետո խոսեք

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Լեվոն Նազարյանը գրում է

Սիրտը մանդատ է ուզում, ու էլի ուրիշի հաշվին

Ասում են, որ 2012թ.֊ի ԱԺ ընտրություններում, անհայտ իրավաբան Էդմոն Մարուքյանին, պատահաբար դարձրին պատգամավոր, որովհետև որոշվել էր, որ ինչ-ինչ պատճառներով պետք էր «պատժել» հայտնի լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալաքյանին: Ասել է թե, Էդմոնը «ուրիշի հաշվին» դարձավ պատգամավոր:

2017թ. ապրիլին մեր Էդմոնը պատգամավոր դարձավ ԵԼՔ դաշինքով՝ հիմնականում Նիկոլի ունեցած ընդդիմադիր վարկանիշի հաշվին: Այսինքն՝ պատգամավոր դարձավ էլի ուրիշի հաշվին:

2018թ. դեկտեմբերին Էդմոնը և ԼՀԿ-ում մանդատի խաթըր հավաքագրված ևս 17 մարդ, պատգամավոր դարձան աշխարհաքաղաքական ուժերի կոշտ ազդեցությամբ տեղի ունեցած իշխանափոխության, դրա հետևանքով սկսված էյֆորիայի և ՀՀ ընտրական օրենսդրության տված բոնուսների հաշվին: Այսինքն, շուն, գել, ... ինչ կենդանի ուզում է լինի՝ միայն ՀՀԿ չլինի: Այսինքն մեր կլասսիկ Էդմոնը, կրկին պատգամավոր դարձավ ոչ թե իր քաղաքական կշռի, այլ բացառապես իրադարձությունների՝ իր համար նպաստավոր պայմանների հաշվին: Ասել է թե, ԱԺ մանդատներն իրենց ոտքով եկան ու ընկան իրենց գրպանը:

Ոչ ոք չի մոռացել իհարկե, որ ամենավերջին ամենապահին «հեղափոխական» դարձած Էդմոնը, Նիկոլի հետ միասին, մի բաժակ կոֆեով «խմել է» Արցախը ու չի մարսելու:

2021թ.֊ի հունիսին Էդմոնի ԼՀԿ-ն 15600 ձայն ստացավ ու չանցավ ԱԺ: Այնուհետ՝ հատուկ հանձնարարությունների դավադիր առաքելությունն ավարտած, Արցախը Ադրբեջանին հանձնողներին լուռ ծառայած էդմոնը, հիմա էլ հաջորդ ԱԺ-ում իր մանդատի մասին է մտածում: Եվ էլի ուրիշի հաշվին: 

Ասում է, թող շուրջ 339000 քվե ստացած երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարները գնան տուն, որպեսզի շերեփուկի քաշով մանր-մունր կուսակցությունները շարունակեն նիկոլիզմի հետ միասին կործանել երկիրը: 

Պետության ու հայրենիքի առջև Սերժ Սարգսյանի ունեցած վաստակի 1%-ն ունեցեք, հետո խոսեք: Մարդիկ արդեն անթաքույց խոսում են «...երկիրն էս վիճակից դուրս բերելու համար, թե մի բան անի՝ էլի Սերժ Սարգսյանը կարա անի»: Վստահ եմ, որ Էդմոնն էլ է այդպես մտածում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում