Իրականում կռիվը ոչ թե Ալենի եւ Անդոնի, այլ` Ալենի եւ Նիկոլի մեջ է

Ներքաղաքական

­Շա­րու­նա­կում են միան­գա­մայն հա­մառ լու­րեր պտտվել, որ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րի նշա­նակ­ման թե­ման ոչ թե «օ­դից ա­ռա­ջա­ցած» պատ­մութ­յուն է, «իմ մո­տի­կին» կամ «քո մո­տի­կին» նա­խա­րար սար­քե­լու թե­ման, այլ ի­րա­կա­նում իր խոր­քում շա­տ ա­վե­լի լուրջ նյո­ւանս­ներ է պա­րու­նա­կում:

Ըստ պտտվող վար­կա­ծի, պայ­քա­րը Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նի եւ նրա մի­նի թի­մի եւ մյուս կող­մից՝ Ա­լեն Սի­մոն­յա­նի մեջ է: Այ­սինքն, թե Ան­դոնն ու­զում էր նա­խա­րար դարձ­նել ի­րեն մտե­րիմ Ար­փի Դա­վո­յա­նին, Ա­լեն Սի­մոն­յա­նը խոս­տա­ցել էր ա­ջակ­ցել, սա­կայն ինչ-որ պա­հի մտա­փոխ­վել է եւ փոր­ձել է Հ­րաչ­յա Հա­կոբ­յա­նի հետ ա­ռաջ մղել Սի­սակ Գաբ­րիել­յա­նին:

­Բայց ա­հա, ինչ­պես ա­վե­լի տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներն են ակ­նար­կում, ի­րա­կա­նում այս կռիվն Ա­լե­նի եւ Նի­կոլ Փա­շին­յա­նի մեջ է: Ընդ ո­րում, ըստ աղբ­յու­րի. «Ա­լենն ի­րեն այդ­քան հա­մար­ձակ չէր պա­հի, ե­թե չու­նե­նար պատ­շաճ թի­կունք»: Աղբ­յու­րը ու­շադ­րութ­յուն է հրա­վի­րում այն փաս­տի վրա, որ Ար­փին ա­մե­նե­ւին էլ Քո­չար­յան Ան­դո­յի այն մեր­ձա­վո­րա­գույն ան­ձը չէր, հա­նուն ո­րի, վեր­ջինս նման բարդ կռվի մեջ կմտներ Ա­լե­նի հետ: Ար­փին, ինչ­պես հայտ­նի է, Նի­կո­լի հնա­գույն ա­ջա­կից­նե­րից մեկն է, ա­մեն ին­չով հենց նրան պար­տա­կան: «Եվ այն, որ Քո­չար­յանն այդ­պես պաշտ­պա­նում է Ար­փիին, ա­պա այս­տեղ պետք է տես­նել հենց Նի­կո­լից ե­կած հրա­հան­գը»,- ա­սում է աղբ­յու­րը:

Մ­յուս կող­մից, չմո­ռա­նանք, թե ով է Սի­սակ Գաբ­րիել­յա­նը: «Նա ու­նի «մա­քուր» ա­րեւմտ­յան կադ­րի հա­մա­րում եւ իր անց­յա­լով ու ներ­կա դիր­քով պետք է որ շատ ա­վե­լի ե­րախ­տա­պարտ լի­նի ոչ թե Նի­կո­լին, այլ` ա­մե­րիկ­յան դես­պա­նին»,- պատ­կերն ամ­բող­ջաց­նում է աղբ­յու­րը՝ հռե­տո­րա­կան հարց ա­ռաջ քա­շե­լով. «Իսկ կա­սե՞ք, թե ում է ա­վե­լի շատ սի­րում Ա­լե­նը, Նի­կո­լի՞ն, թե՞ նույն ա­մե­րիկ­յան դես­պա­նին»:

Ա­հա այս ֆո­նին չպետք է մո­ռա­նալ նաեւ այն հին խո­սակ­ցութ­յու­ննե­րը, որ Ա­րեւ­մուտքն Ա­լե­նին դի­տում է` որ­պես Նի­կո­լին հնա­րա­վոր փո­խա­րի­նող­նե­րից մե­կը: «Եվ ե­թե բա­նը հաս­նի «թավշ­յա իշ­խա­նա­փո­խութ­յան», ա­պա պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րութ­յուն կա­րող է ու­նե­նալ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րը»,- ակ­նար­կում է աղբ­յու­րը:

Այս­պի­սով, թե ին­չի հա­մար պաշ­տո­նից հա­նե­ցին նախ­կին նա­խա­րա­րին, սա դեռ հար­ցի մի կողմն է: Այս մե­դա­լի մյուս ե­րեսն էլ այն է, որ Ա­լե­նի հա­մար միան­գա­մայն ցան­կա­լի թեկ­նա­ծու է դար­ձել «մա­քուր» ա­րեւմտ­յա­նի հա­մա­րում ու­նե­ցող կադ­րը, այն դեպ­քում, երբ Նի­կոլն այդ պաշ­տո­նին տես­նում էր բա­ցա­ռա­պես ա­մեն բա­նով ի­րեն պար­տա­կան կադ­րի: Բայց ա­հա ՔՊ-ում այդ կադ­րը բա­վա­րար ա­ջակ­ցութ­յուն չստա­ցավ, եւ սա հար­ցեր է ա­ռաջ քա­շում՝ իսկ արդ­յոք Նի­կոլն իր իսկ կա­ռույ­ցում ու­նի՞ 100 տո­կո­սա­նոց վե­րահս­կո­ղութ­յուն: Մ­յուս կող­մից, Ա­լենն էլ չի կա­րո­ղա­նում ա­ռաջ մղել իր կադ­րին՝ նույն­պես կա­յուն մե­ծա­մաս­նութ­յուն չու­նե­նա­լու պատ­ճա­ռով:

Եվ ա­հա, խո­սակ­ցութ­յուն­ներ ի հայտ ե­կան, որ նոր նա­խա­րար կա­րող է դառ­նալ Քո­չար­յան Ան­դո­յի, այն է՝ Նի­կո­լի «նեղ» թի­մակ­ցի հա­մա­րում ու­նե­ցող Ար­մեն Խա­չատր­յա­նը: Այս նշա­նա­կու­մը, ըստ ա­մե­նայ­նի, տե­ղի կու­նե­նա: Հա­մե­նայն­դեպս, Ա­լե­նը ե­րեկ լուրջ հար­ված ստա­ցավ, երբ Ադր­բե­ջա­նի նրա գոր­ծըն­կե­րը հրա­ժար­վեց ծրագր­ված հան­դի­պու­մից: Այն է՝ Ա­լենն ի­րեն ար­դեն պատ­կե­րաց­նում էր, որ­պես մեծ հար­ցեր լու­ծող, ո­րի հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը եր­կու հան­դի­պում էին կազ­մա­կեր­պել՝ թուր­քա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան խոս­նակ­նե­րի հետ: Ա­ռա­ջին դրվա­գը՝ Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի նա­խա­գահ Նու­ման Քուր­թուլ­մու­շի հետ հան­դի­պու­մը ստաց­վեց, Միլ­լի Մեջ­լի­սի նա­խա­գա­հի հան­դի­պու­մը՝ ոչ, ին­չը ինք­նին շատ հե­տաքր­քիր պատ­մութ­յուն է: Բայց դա այլ հարց է, այս պա­հին ֆիք­սենք, որ այդ ձա­խող­ված հան­դի­պու­մը հար­ված է նաեւ Ա­լե­նի ներ­քին դիր­քե­րին, եւ դա շատ ի­րա­տե­սա­կան է դարձ­նում, որ Նի­կո­լը ՔՊ-ա­կան ներ­քին ընդ­դի­մութ­յա­նը շրջան­ցե­լով, կնշա­նա­կի իր կադ­րին: Չ­նա­յած` կա նաեւ այն հար­ցը, թե ի­րա­կա­նում մի քա­նի դի­մակ փո­խած Ար­մեն Խա­չատր­յա­նը պետք ե­ղած ժա­մա­նակ կմնա՞ Նի­կո­լի կող­քին:

Ա­մեն դեպ­քում, ՔՊ-ի ներ­սում պայ­քարն ակն­հայ­տո­րեն ե­ռում է, եւ սա գնա­լով ա­վե­լի է նման­վում ա­րեւմտ­յան հետ­քով «թավշ­յա հե­ղաշրջ­ման» օ­պե­րա­ցիա­յի:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում