«Մինչեւ նախկին նախագահները չհայտարարեն քաղաքականությունից հեռանալու մասին, Նիկոլը մնալու է եւ հող է տալու»․ Ն․ Զոհրաբյան

Ներքաղաքական
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
 
Քչփորելով ֆեյք օրակարգերը
 
Վերջին շրջանում կրկին առաջնագիծ են բերվել տարբեր քաղաքական- կղերա-եկեղեցական, տարբեր լուսանցքային եւ քաղաքական տրուշչոբաներում վխտող առանձնյակներ, ովքեր երկրի գոյաբանական վտանգին ընդառաջ՝ ֆեյք օրակարգերով փորձում են սինթետիկ ֆաստ ֆուդ սիրող հասարակության ուղեղը հերթական անգամ ճզմել։
 
Ամեն ինչ շատ պարզ հաշվարկված է եւ քաղաքագիտության գուրու լինել պետք չի՝ հասկանալու համար, որ տարբեր տրամաչափի, ընդհուպ՝ մատնաչափիկ, պերոսնաժները հանվել են դարակից, քանզի այս իշխանությունը հերթական անգամ հայտնվել է տոտալ փակուղ առաջ։
 
Նիկոլի բոլոր փորձերը՝ բավարարելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակը, որ յուրաքանչյուրին Հայաստանի մսից ինչ-որ բան հասնի՝ տապալվում են, եւ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն կարողանում, ավելի շուտ, չեն ուզում Ադրբեջանին պարտադրել ստորագրել խաղաղության մի պայմանագիր, ինչը Նիկոլը պատրաստ է ստորագրել ամեն իրար հաջորդող վայրկյանին, եւ ինչը մերժում է Ադրբեջանը, քանզի Հայաստանից դեռ ստանալիք ունի։
 
Եւ ահա այս եվրիպիդյան կլասիկ ողբերգության ֆոնին, երբ առջեւում ոչ միայն հերթական տարածքային զիջումներ են լինելու Հայաստանի ինքնիշխանության հաշվին, այլեւ, ըստ ալիեւյան սպառնալիքների, չի բացառվում նաեւ նոր պատերազմ, առաջնագիծ մղված մի դաստա գործիչներ հերթական ֆեյք ծամոնն են առաջարկում շփոթված հասարակությանը՝ «մինչեւ նախկին նախագահները չհայտարարեն քաղաքականությունից հեռանալու մասին, Նիկոլը մնալու է եւ հող է տալու»։ Ինչպես ասում են՝ приехали։
Սա կլասիկ քաղաքական մանիպուլյացիա է՝ որովհետեւ եթե կա մի ընդդիմադիր գործիչ, ով կկանգնի եւ կհայտարարի, որ ինքը, կամ իր գլխավորած շարժումը պատրաստ է հեռացնել սրանց, բայց իրենց, վիդիտե լի, խանգարում են նախկին նախագահները, ես ուզում եմ տեսնել այդ գործչի IQ-ի թուղթը։ Ես ավելի քան վստահ եմ, որ հետպատերազմյան գրեթե բոլոր շարժումները չեն հաջողել ոչ միայն արտաքին աջակցության բացակության, այլ նաեւ վճռականության պակասի պատճառով, ինչը, իմ համոզմամբ, տեղի ունեցավ նաեւ Սրբազան շարժման հետ, որը չկարողացավ ճիշտ գեներացնել մայիսի 9-ի մեծ պոտենցիալը։ Որովհետեւ հեռացնել մի իշխանության, որը աշխարհաքաղաքական կոնսեսուսի արդյունք է, որովհետեւ հայկական շահից բացի, ում շահը ասեմ՝ պատրաստ է սպասարկել, բարդ է, բայց ոչ՝ անհնարին։
 
Եւ ուրեմն, Նիկոլին պետք է, որ իր պատային այս իրավիճակում տարբեր լուսանցքներից հանրությանը շարունակել կերակրել «նախկիններով», որպեսզի մի իքս պահի շատ սիրուն բացեն օվերտոնի հերթական պատուհանն ու ասեն՝ ավելի լավ է թուրքը, քան նախկիններն, ու էդ ժամանակ արդեն հանրային իմունիտետն այնքան ջարդած եւ այլասերած լինեն, որ Հայաստանի վիլայեթացումը ընդունվի որպես միակ տրամաբանական հանգուցալուծում։
 
Սա պիտի թույլ չտալ եւ բոլոր էս կարգի նիկոլահամհարզներին, անկախ նրանից՝ քաղաքական, հոգեւոր, հանրային, թե որեւէ այլ հարթակից են սրանք էս իդիոտ թեզերով փորձում նիկոլիզմի գոյաբանական վտանգը սվաղել, պիտի լռեցնել, քանի դեռ հերթական օվերտոնի պատուհանից Հայաստանը չի հռչակվել Յենի Արմենիստան։
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում