Կրթության քանդողամայրը  կամ՝ «Ապագա կա՞»

Վերլուծություն

Եթե ուզում ես պետությունը հիմնահատակ քանդել, սկսի դպրոցից: Այս «ոսկե կանոնը» լիբերաստները շատ լավ գիտեն: Այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան կրթական համակարգում, շատ մեծ ճգնաժամ անվանելը նույնիսկ մեղմ կլինի։ Ինչպես կրթության փորձագետներն են ահազանգում, մենք ոչ միայն ունենք ճգնաժամ ոլորտում, այլ նույնիսկ՝ մեգաճգնաժամ։ Ու իրավիճակը հասել է անգամ նրան, որ առաջին դասարանցիների թիվն են թաքցնում:

Ինչ սկսվել է ուսումնական տարին, «Իրավունք»-ը հետեւողականորեն փորձում է պարզել, թե քանի՞ առաջին դասարանցի է այս տարի գնացել դպրոց, սակայն ԿԳՄՍ նախարարությունը համառորեն թաքցնում է: Չէ որ սրանով բացահայտվելու է, թե Հայաստանն ինչ վիճակում է ու, «Ապագա կա» գոռալով՝ ինչ արագությամբ ենք անդունդը գլորվում: Ու ամենաաբսուրդն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը գլխավորող Ժաննա Անդրեասյանը, որպես լիբերալիզմի վառ ներկայացուցիչ, դարձել է անփոխարինելի:

Նիկոլ Փաշինյանի «դուխը» հերիքում է միայն Ժաննա Անդրեասյանի ձեռքը ցնցուղ տալ, բայց ոչ ստորագրված աշխատանքից ազատման դիմում: Տպավորություն է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Անդրեասյանն է նախարար աշխատում, այլ Նիկոլը` Ժաննայի մոտ վարչապետ: ՔՊ-ականները ներդաշնակ են կրթությունը ոչնչացնելու ժաննաանդրեասյանական քաղաքականության հետ, իսկ ընդդիմադիր որոշակի շրջանակների պայքարը վերջինիս դեմ չտվեց որեւէ արդյունք: Մինչդեռ բավականին արդյունավետ էր նիկոլական նախորդ ԿԳՄՍ նախարարների դեմ պայքարի դեպքում, որոնք ոչ պակաս լծված էին կրթությունը ոչնչացնելու գործին: Իսկ ինչպե՞ս է ԿԳՄՍ նախարարի աթոռին նստած կրթության քանդողամայրը մեկը մյուսի հետեւից իրականացնում հակակրթական օպերացիա, անդրադառնանք դետալ առ դետալ:

ԱՅՐՎՈՂ ԵՌԱԳՈՒՅՆ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇԱՊԻԿԻՆ

Հիշո՞ւմ եք հայտնի սովետական երգը, որտեղ ասվում էր. «С чего начинается Родина? С картинки в твоем букваре»: «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Սեմյոն Բաբայանն արդեն տեւական ժամանակ է, ինչ պայքարում է այն խայտառակության դեմ, ինչը տեղ է գտել դպրոցական դասագրքերի շապիկին:

«Տեւական ժամանակ է, ինչ ահազանգում էի, որ 5-րդ դասարանի դասագրքի շապիկին տեղ է գտել ադրբեջանական դրոշի գույները: Մասնավորապես՝ 5-րդ դասարանի մայրենիի գիրքն այդ շապիկով տպվել է 780 օրինակ, հետո ասացին, թե վրիպակ է եղել: Մեկնաբանեցին իբրեւ գունաբաշխման խնդիր է եղել, եւ մեր Եռագույնի գույները դարձել են ադրբեջանական դրոշի գույներով: Իրականում սա ինդիկատոր էր, թե ինչպես կվերաբերվի հասարակությունը, որ դպրոցական դասագրքի վրա լինի Ադրբեջանի դրոշը: 2023 թվականին այդ փորձը կրկնվեց Շրջակա միջավայրի դասագրքի հավելվածի վրա եւ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում, որտեղ արդեն ամբողջ էջի ծավալով տպվեցին Ադրբեջանի դրոշի գույները, որի հետ առկա էր նաեւ ցեղասպանության ենթատեքստ: Այս ամենի դեմ հանրային լայն պայքար չձեւավորվեց, ինչի հետեւանքն այն է, որ 2024 թվականին 3-րդ դասարանի Մայրենիի դասագրքի շապիկին, իբրեւ կրկին պատահականորեն այրվում է ՀՀ պետական դրոշը: Ահա, թե ինչ ապագա են մեզ խոստանում: Այս ամենին չդիմակայելով՝ վաղը մենք կորցնելու ենք Հայաստանը: Սա ոտնձգություն է իմ երեխայի ապագայի, հայրենիքի դեմ», - զգուշացնում է Սեմյոն Բաբայանը:

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահի գնահատմամբ՝ այրվող Եռագույնը պղծություն է՝ ի տարբերություն նախորդ, իբր վրիպակների. «Ընդ որում՝ ոչ միայն գրքի շապիկին Եռագույն դրոշն է այրվում, այլեւ պատկերված դռան վրա բառերի կույտ է գրված, որն, ըստ հեղինակի, «հնարամտություն» բառն է: Սա եւս կասկածի տեղիք է տալիս, որ հենց հնարամտորեն իրականացվում է ադրբեջանական պրոպագանդա, որովհետեւ դռան դիմաց խոնարհված են կարմիր կակաչներ: Էլ չասեմ պատկերված մյուս դռան մասին, որը հիշեցնում է թուրքական իշխանության լոգոտիպը»:

Իսկ ի՞նչ է ասում, գրքի հեղինակը:

«Վերոնշյալ գրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը սա ներկայացրել է դիվերսիա իր անձի նկատմամբ: Թե իբր իրեն բոլորը նախանձել են եւ փորձել են ստվեր նետել դասագիրք գրողի իր 25 տարվա հեղինակության վրա», - մանրամասնում է Բաբայանը եւ նշում, որ դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հանվի շրջանառությունից Ադրբեջանի դրոշի գույներով դասագրքերը: Նույնկերպ «Հանրային ազդարար»-ի նախագահը դիմել է իրավապահներին՝ նաեւ այրվող Եռագույնի համար:

Ընդհանրապես այս ողջ պատմության մեջ ամենաողբերգականը հենց սա է, որ պարբերաբար «վրիպակների» անվան տակ, ԿԳՄՍ նախարարությունը նորանոր ականներ է դնում դասագրքերի վրա եւ մեջ, ու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Բայց չէ՞ որ այդ վրիպակների համար վճարվում է պետբյուջեից, նույն է թե՝ ՀՀ հպարտ քաղաքացու գրպանից:

«Պետք է պատասխանատվության ենթարկվի այն օղակը, որը թերացել է: Ի վերջո, գործ ունենք պաշտոնական լիազորությունների վերազանցման հետ, այստեղ առկա է նաեւ պետական խորհրդանիշների անարգում եւ պետական դավաճանություն: Սա պատերազմ է մեր աճող սերնդի դեմ», - արձանագրում է Սեմյոն Բաբայանը:

Ի դեպ, վերջինս պատրաստվում է նաեւ նստացույց իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջեւ եւ մեկնարկել ծնողների ստորագրահավաք, ովքեր դեմ են ազերական դրոշի գույներով դասագրքերին. «Նաեւ պահանջելու ենք պետական կառավարման լիազոր մարմիններից մեկի ղեկավարի պաշտոնանկ լինելը»:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ` ՀԱՅՈՑ ՀԱՐՑ...

Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոհեմական խաղաղությամբ շարունակում է պաշտոնավարել, քանի որ նախորդ հակահայկական օպերացիաները կարողացել է «հորով-մորով» անել: Թիրախում նախ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան էր, ապա «Հայոց պատմության» դասագրքի բովանդակության խեղաթյուրումը: Փաստացի ո՛չ հոգեւորականների կոշտ արձագանքին, ո՛չ պատմաբանների քննադատությանն ականջալուր չեղավ Ժաննա Անդրեասյանը: Բայց կրթության ու գիտության մշակների հետ հաշվի չնստող ԿԳՄՍ նախարարը մի օր ստիպված է լինելու առերեսվել իրավապահ մարմինների հետ: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ միայն Սեմյոն Բաբայանը, այլ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

«Մեկ տարի առաջ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ դստեր` Լուսինե Խառատյանի հակապետական գործողությունների վերաբերյալ արված իմ գրառումը հիմք ընդունելով, ընտանիքի մերձավոր Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն) դատական հայց է ներկայացրել իմ դեմ: Հաջորդ դատաքննությանը ներկա գտնվելու համար միջնորդագիր եմ ներկայացնելու Հրանուշ Խառատյանին, Լուսինե Խառատյանին, Հարություն Մարությանին ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բերման ենթարկելու համար: Դատական նիստի ժամանակ կցուցադրվեն անհերքելի ապացույցներ, ազգագրագետ-դիվերսանտների քայքայիչ գործունեությունն ապացուցող տեսանյութեր, որոնք պատրաստել են ադրբեջանական պետական հովանավորություն ունեցող եւ հակահայ նյութեր պատրաստող կայքէջերը: Խնդրում եմ ԱԱԾ ներկայացուցչին եւս ներկա լինել նիստին, որի ժամանակ կներկայացնեմ ԿԳՄՍՀազարաշեն» ՀԿ աներեւույթ կոռուպցիոն կապերն ու միջնորդավորված դրամաշնորհների ստացման սխեմաները», - նշել է նա:

Հ. Դեմոյանը հիշեցնում է, որ 2020 թ. սեպտեմբերին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրում` դառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն. «Սա այն նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր, որը աչք էր փակում Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականության ահազանգերին ու լիուլի սնվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի միջոցներով»:

Ու դեռ չենք անդրադարձել չարչրկված «Ակադեմիական քաղաք» ֆարսին, բուհերը խոշորացնելու աբսուրդին, Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքի հակաբուհական նախագծին, մշակույթում տիրող այլանդակ բարքերին՝ սկսած թատրոն փակելուց մինչեւ փողոցային պերֆորմասներ: Վերջիվերջո, ե՞րբ է գալու պատասխան տալու ժամանակը՝ Անդրեասյան Ժաննայի մասնավորապես եւ նիկոլական իշխանությանն՝ ընդհանրապես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում