Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ)

Սպորտ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը հրաշալի խաղ ցուցադրեց եւ շատ լավ հնարավորություններ ունեցավ գրավելու մրցակցի դարպասը, ինչը սակայն չհաջողվեց։ Հայաստանի հավաքականի ակտիվ խաղի արդյունքում մրցակիցն անգամ զրկված էր հարված կատարելու հնարավորությունից, սակայն երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց։

Հայ ֆուտբոլիստները ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսն ու սկզբնամասում կարող էին բացել հաշիվը։ Այս անգամ Արթուր Միրանյանի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին։
Ընդմիջումից հետո Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սկսեց ավելի ակտիվ գործել։ 

72-րդ րոպեին մակեդոնացիները բացեցին հաշիվը։ Դարպասը գրավեց իսպանական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միյովսկին, 85-րդ րոպեին հյուրերը խփեցին նաև երկրորդ գոլը։ Տպավորիչ հարվածով խաղի վերջակետը դրեց ռումինական «Սեպսիի» կիսապաշտպան Իսնիկ Ալիմին։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը վաստակեց 10 միավոր և վստահորեն գլխավորում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան ունի 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր: 

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ ընդունելով Ֆարերյան կղզիներին։ 

Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա` 0-2 (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում