«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վերադարձ դեպի ինքնություն. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց

Թեմա

Աստված խոսեց հայերեն, իսկ հայերը կարողացան խոսել Տիրոջ հետ մայրենի լեզվով: Այս ամենը տեղի ունեցավ ոսկեդարի թարգմանիչների շնորհիվ, որոնց հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, 2024 թվականին՝ հոկտեմբերի 12-ին:

Պետք է հիշատակել պատմական նշանակալից իրադարձությունները, բայց առավել կարևոր է՝ կատարել տոնի պատգամը: Այն, ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի, հստակ է. «Վերադառնալ դեպի մեր ինքնություն»:  

Ինքնության հետքերով

Գրերի ստեղծումից առաջ հայերը շփվում էին այլ լեզուներով, Տիրոջ խոսքը հնչում էր ասորերենով կամ հունարենով, ինչը խոչընդոտում էր նաև քրիստոնեության լայն տարածմանը: Սուրբ Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ, Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը։ Ըստ ավանդության՝ հայկական տառերը ծնվեցին աստվածային տեսիլքից։ 

405 թվականին գրերի գյուտը դարձավ բեկումնային հայ ազգի ոչ միայն հոգևոր նաև մշակութային կյանքում: Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց սաները անցան թարգմանական աշխատանքներին: Հայերեն առաջին նախադասությունը գրվեց աստվածաշնչյան բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: Թարգմանիչները նպաստեցին, որ մենք ավելի մոտենանք Արարչին: 

«Այս ստեղծագործական աշխատանքների արդյունքում ձևավորվեց ոսկեդարը: Մեր թարգմանիչ վարդապետների գործունեության արդյունքում՝ ոչ միայն գրքեր գրվեցին, թարգմանվեցին, նաև կերտվեց քրիստոնյա հայի ինքնությունը, որով մենք ապրել ենք դարերով: Ինքնության բացահայտումը, գիտակցումը մեզ պահպանել է՝ իբրև ազգ»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

Աստվածաշնչի թարգմանությամբ չավարտվեց թարգմանչաց շարժումը: 

5-րդ դարի իրադարձությունները հիմք հանդիսացան հայոց վերազարթոնքի և հայակերտումի, որպեսզի մենք մտածենք, գրենք, ստեղծագործենք հայերեն, ունենանք ազգային դիմագիծ։

Պատմական իրադարձությունները վկայում են՝ որքան մեծ ազդեցություն են ունեցել հոգևորականները նաև ազգային մշակույթի ստեղծման գործում:

«Վարդապետ թարգմանիչների լուսավորչական գործունեության հիմնական առաքելությունն էր՝ կերտել քրիստոնյա հային, որը կկարողանար խոսել Աստծո հետ սեփական լեզվով, իսկ Աստված կխոսեր հայերեն, ինչը տեղի ունեցավ Աստվածաշնչի թարգմանությամբ:Լուսավորության դարաշրջանը մեզ համար օրինակ է, նպատակ է, ուղենիշ է, որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, իսկ դրա կարիքը մենք այսօր ունենք»,- նշում է քահանան:

Տոնը մեզ հնարավորություն է տալիս նաև վերարժևորելու մեր ժառանգությունը: 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան