«Փաստ». Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել են, որ կարող են «գցել ոտքներին»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վեց տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ բոլոր ոլորտները կուսակցականացնելու, ավելի ստույգ՝ քպացնելու համար՝ ՏԻՄ-եր, բուհեր, պետական այլ կառույցներ: Հիմա, ինչպես երևում է, հերթը հասել է զինկոմիսարիատներին:

Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության 15 ստորաբաժանումներից առնվազն 8-9-ի պետերին, այսինքն՝ տարածքային զինկոմներին «ակնարկել» են, որ նրանք պատրաստ լինեն դիմում գրելու և հեռանալու:

Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ցանկանում են այս ոլորտում ևս նշանակել բացարձակ «սվոյ» կադրերի՝ անկախ նրանից՝ որքանով են նրանք պատկերացնում այդ աշխատանքը: Սակայն, ըստ երևույթին, հասկանալով, որ այդպիսի գլոբալ փոփոխությունները կարող են «գցել ոտքներին», առկախել են գործընթացը՝ այդուամենայնիվ հասկացնելով, որ թեման փակ չէ, ճամպրուկները միշտ հավաքած պահեն:

Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ այս ոլորտում որոշակի խմորումներ են ընթանում, ինչը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներքին դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ ինչքան էլ պաշտոնյաների նշանակում-ազատումը բնականոն գործընթաց է, այս ոլորտը չափազանց սպեցիֆիկ է, և, առավել քան այլ ոլորտներ, այստեղ կարևոր է թե՛ փորձառությունը, թե՛ տարածքը ճանաչելը, թե՛ աշխատանքի նրբություններին լիարժեք տիրապետելը: Եվ «ներսում» անհանգիստ են, որ «սվոյացման» ճանապարհին պատահական մարդիկ կարող են հայտնվել այդ պաշտոններում, ինչպես այս իշխանության օրոք նաև մյուս ոլորտներում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=294985&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ