Ով ասաց, որ ես հիմա չեմ ողջունում Սրբազանի շարժումը․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ Սրբազան շարժման անհաջողության գլխավոր պատճառը երկրորդ ու երրորդ նախագահների «ստվերն ու ուրվականն են», և որ նրանք «պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու իրապես հեռանան քաղաքական ասպարեզից»։

Արդյո՞ք նախկիները թույլ չեն տալիս, որպեսզի Բագրատ Սրբազանը ներկայացնի ճանապարհային քարտեզ՝ հստակ ծրագիր, թե օրինակ, ինչ ու ինչպես է վարվելու Փաշինյանին հեռացնելուց հետո, հարցը փորձել ենք պարզել անձամբ  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նկատեց․

-Ես դա չգիտեմ տեղյակ չեմ, դա հենց Բագրատ Սրբազանին հարցրեք։ Իհարկե, լավ կլիներ ներկայացներ, բայց եթե չի ներկայացնում ինքը գիտի, թե ինչու չի ներկայացնում։

-Սրբազան, Դուք առաջիններից էիք, ով ողջունեց Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, արդյո՞ք այդ ժամանակ տեղյակ չէիք, որ նրան ինչպես Դուք եք նշել նրա հետեւում  նախկինների  «ստվերն ու ուրվականն են»։

-Ասենք, թե տեղյակ էի։

-Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե ողջունեցիք, հետագայում Ձեր դիրքորոշումը փոխեցիք։

-Հիմա էլ եմ ողջունում շարժումը, ով ասաց, որ ես հիմա չեմ ողջունում Սրբազանի շարժումը, բայց կրկնում եմ, որ շարժումը տուժել է իրենց ներկայության պատճառով։ Որ նախկինների ստվերը խանգարում է շարժման հաջողությանը, որն՞ է այդտեղ իմ մեղքը։

-Բացարձակ մեղք չկա Սրբազան հայր, պարզապես տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ ի սկզբանե այդ մասին չեք բարձրաձայնել, եթե վստահ էիք շարժման անհաջողության մեջ։

-Ի սկզբանե ինչու պետք է բարձրաձայնեի, մենք այդ մասին խոսել ենք Բագրատ Սրբազանի հետ ու ոչ մի անգամ։ Եվ իմ չընդգրկվածությունը այս շարժման մեջ լիարժեք կերպով պայմանավորված է եղել բացառապես դրանով։

-Լավ, իսկ Դուք տեսնո՞ւմ եք որեւէ լիդեր, ով կարող է համախմբել հանրությանը եւ ով զերծ է այս կամ այն անձանց ստվերներից։

-Հենց Բագրատ Սրբազանը շատ լավ լիդեր է, ընդամենը պետք է որ նախկիները իրենք իրենց կամքով հեռանան։ Բագրատ Սրբազանը չի կարող իրենց հեռացնել, իրենք իրենցղ կամքով պետք է հեռանան։ Բագրատ Սրբազանից լավ լիդեր չկա։

-Բայց Բագրատ Սրբազանի իր երբեմնի հեղինակությունը,  մեղմ ասած, չի՞ մաշել։

-Դե հիմա, եթե մաշեցրել են, ապա նույն մարդիկ են դա արել, որոնց մասին խոսում եմ։ Ես ցավ եմ զգում, որ Բագրատ Սրբազանը իսկապես իրեն դրել է զոհասեղանին։

-Սրբազան, եկեղեցին կիսո՞ւմ է Ձեր գնահատականները։

-Եկեղեցականներ կան կիսում են, եկեղեցականներ էլ կան չեն կիսում, ամեն մեկն ունի իրավունք իր կարծիքը արտահայտելու։ Սա եկեղեցական, աստվածաբանական դոգմատիկ հարց չէ, որ բոլոր եկեղեցականները նույն կարծիքը ունենան։ 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում