Դավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարը

Հանդիպում

<<ՔՊ-ի ներսում պառակտում չկա ո՛չ Արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ, ո՛չ էլ այլ որեւէ այլ հարցի շուրջ։ ՔՊ-ն մի կուսակցություն է, որը ոչ միայն ժողովրդավարական արժեքներ է տարածում հասարակության մեջ, այլ ինքը հենց հանդիսանում է ժողովրդավարության դրսեւորման մի կարեւորագույն կառույց։ Հետեւաբար,  ցանկացած հարց լինի դա վարչության, թե նախաձեռնող նիստի հարթակում, երբեմն-երբեմն բուռն քննարկումների է արժանանում,  բայց ասել պառակտում կամ այլ որակում տալ, բացարձակ տեղին չէ>>,-անդրադառնալով Արդարադատության նախարարի շուրջ փնտրտուքներին, ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, ընդգծելով․

-Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի թեկնածության շուրջ, ապա այս պահին գնում է ակտիվ գործընթաց, որը շքւտով կհասնի իր տրամաբանական ավարտին։ Ես ինքս ինձ համար պարզեցի, որ ես երիցս ճիշտ էի, որ քաղաքական պաշտոններում պետք է լինեն բացառապես թիմի ներկայացուցիչներ։ Այս պահին ունենք բազում թեկնածունեև, մեկը մեկից պատրաստ, որոնցից յուրաքանչյուրը կարող է զբաղեցնել այդ պատասխանատու բեռը, իսկ այդ որոշումը , թե ով կստանձնի այդ պատասխանատու պաշտոնը կիմանաք շուտով, երբ վարչությունը այդ որոշումը կկայացնի։

-Այսինքն կլինի ՔՊ-ի միասնական թեկնածո՞ւ։

-Այդ տերմինալոգիան գտնում եմ, որ ճիշտ չէ, քանի որ նախարար նշանակելու գործառոջյթ խմբակցությունը չունի։ Կարող են պատգամավորները առաջարկել այս կամ այն թեկնածուին, բայց վերջնական որոշումը կայացնում է վարչությունը։ Եվ վարչության առաջարկած որոշման հիման վրա ՀՀ վարչապետը կկայացնի որոշում, թե ով կլինի Արդարադատության նախարար։

-Նշում են, որ ի սկզբանե կարծես վարությունը հավանության էր տրվել Արփի Դավոյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում ընդամենը երկու հոգի են կողմ եղել վերջինիս թեկնածությանը։ Այդպե՞ս է։ 

-Իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ վարչությունը չի կարող նախապես որոշում կայացնել իր որոշում կայացնելու մասին։ Վարչությունը որոշում է կայացնում, երբ քննարկում է հարցը։ Հետեևաբար, եղել է, այո, Արփի Դավոյանի թեկնածության հարցը,( որի անդամ է նաեւ տիկին Դավոյանը, միակ կինը), բայց վարչությունը նպատակահարմար չի գտել, վարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվել է իր սկզբունքներով, իր պատկերացումներով։ Այնպես որ դավադրություններ պետք չէ փնտրել։

-Պարոն Աղազարյան, նշում են, որ ՔՊ-ն ցանկանում է նախարարի պաշտոնում անպայման կնոջ տեսնել, այդպե՞ս է։

-Ես կարող եմ ասել, որ լինելու անպայման ՔՊ-ի անդամ, բայց Ձեր հարցը չեմ կարող մեկնաբանել։

-Պարոն Աղազարյան, անդրադառնանք նաեւ ՀՀ-ում տեղի ունեցող Սրբազան շարժման հանրահավաքներին, առավելեւս, որ նշում են, որ իշխանության ներսում վախեր կան այս շարժման հետ կապված։

-Մենք չենք վախենում հանրահավաքի թափ հավաքելուց, որովհետեւ եթե հանրահավաքը թափ հավաքի, ապա այդ բազամաքանակ բազմության մեջ փողով, ճնշումների տակ եկողների տեսակարար կշիռը խիստ կփոքրանա։ Այսինքն մենք կգանք այն եզրահանգման, որ հասարակության լայն շրջանականեր դժգոհություններ ունեն մեզանից, եւ այդ ժամանակ մենք կմտածենք, թե ինչ անենք։ Այնպես որ մենք վախեցող չենք, իսկ եթե որոշ ուժեր պատրաստվում են մի քանի հարյուր հոգով իրենց արյունալի ծրագիրը իրականացնել, ապա մենք դրան քաջատեղյակ ենք, եւ ոչ մի կերպ թույլ չենք տա։ Իսկ որպես քաղաքացի կարող եմ ասել, որ այս հանրավաքները արդեն իրոք շատ ծիծաղելի են։

-

https://iravunk.com/sim/?p=294948&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ