Ինչ ակնարկեց Լուկաշենկոն՝ խոսելով «ԱՊՀ ընտանիքից»

Վերլուծություն

­Մոսկ­վա­յում կա­յա­ցած ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294938&l=am) ինտ­րի­գա­յին թե­մա­նե­րից ա­մե­նե­ւին էլ միայն հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­ման չէր: Բա­վա­կան հե­տաքր­քիր մեկ­նա­բա­նութ­յու­ններ ե­ղան նաեւ Լու­կա­շեն­կո­յի հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից մե­կի հետ կապ­ված:

Այս­պես, Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հը ա­ռա­ջին հա­յաց­քից սու­պեր­լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ` «ԱՊՀ ըն­տա­նի­քը նախ­կին կազ­մով վե­րա­կանգ­նե­լու» մա­սին: «Շատ լավ կլի­ներ, ե­թե Վ­րաս­տա­նը մեր ըն­տա­նիք վե­րա­դառ­նար, Մոլ­դո­վան վերսկ­սեր իր լիար­ժեք մաս­նակ­ցութ­յու­նը, Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րը խել­քի գա­յին, ո­րի բնա­կա­նոն կյան­քի վե­րա­կանգն­մա­նը մենք պետք է մաս­նակ­ցենք։ Ես միան­գա­մայն վստահ եմ, որ դա տե­ղի կու­նե­նա։ Դա պար­զա­պես ժա­մա­նա­կի հարց է»,- ա­սել է Լու­կա­շեն­կոն:

­Սա մի­գու­ցե անն­կատ մնար, բայց Պու­տի­նը եւս իր խոս­քում բա­վա­կան ծա­վալ­վեց ԱՊՀ-ի ներ­կա­յի եւ ա­պա­գա­յի շուրջ: «Ան­կախ պե­տութ­յուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը զար­գա­նում է, այս­տեղ հա­վաք­ված բո­լոր ա­ռաջ­նորդ­նե­րը կողմ են Հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հե­տա­գա խո­րաց­մա­նը, եւ մենք տես­նում ենք, որ մեր բո­լոր ջան­քե­րով ԱՊՀ-ի՝ որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին ին­տեգ­րա­ցիոն ա­սո­ցիա­ցիա­յի հե­ղի­նա­կութ­յու­նը հետ­եւո­ղա­կա­նո­րեն ամ­րապնդ­վում է…»։

­Հենց այդ «հե­տա­գա խո­րա­ցումն» էլ, գու­մար­վե­լով Լու­կա­շեն­կո­յի «մեր ըն­տա­նիք վե­րա­դառ­նա­լուն», նաեւ փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով քննար­կում­նե­րի ա­լիք ա­ռա­ջաց­րեց, թե տես­նես ի՞նչ են մտա­ծել Պու­տինն ու Լու­կա­շեն­կոն՝ ԱՊՀ-ի ա­պա­գա­յի մա­սին: Այն է, «հե­տա­գա խո­րա­ցու­մը» մին­չեւ ո՞ր չա­փով են տես­նում, որ­քա­նո՞վ է դա մո­տե­նում ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի ին­տեգ­րա­ցիոն մա­կար­դա­կին:

­Փոր­ձա­գետ­նե­րը նկա­տել են նաեւ Լու­կա­շեն­կո­յի նշած հիմ­քը, ո­րի վրա կա­րող է այդ «հե­տա­գա խո­րա­ցու­մը» կա­ռուց­վել՝ Վ­րաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի եւ Ուկ­րաի­նա­յի վե­րա­դարձ «ԱՊՀ ըն­տա­նիք»: Այ­սինքն, ե­թե չկա այդ հիմ­քը, ոչ մի «հե­տա­գա խո­րա­ցում» էլ չես կա­ռու­ցի: Բայց…

Վ­րաս­տա­նի վե­րա­դարձն ԱՊՀ, շա­տե­րի գնա­հատ­մամբ, այս պա­հին ա­մե­նե­ւին էլ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րում չէ, ինչ­պես մեկ եւ նույ­նիսկ՝ կես տա­րի ա­ռաջ: Ա­սենք, սա տե­սա­նե­լի է, թեեւ դեռ կախ­ված է մնում Վ­րաս­տա­նում ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րից:

­Մոլ­դո­վա­յի պա­րա­գա­յում եւս ի­րա­տե­սա­կա­նութ­յուն կա: Այս եր­կի­րը, թեեւ փոր­ձում են տա­նել «եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յուն», սա­կայն ա­մեն ինչ կախ­ված է Ուկ­րաի­նա­յից. որ­տեղ լի­նի Ուկ­րաի­նան, այն­տեղ էլ, ու­զի թե՝ ոչ, կլի­նի Մոլ­դո­վան: Այ­սինքն, ա­մեն ինչ տե­ղա­փոխ­վում է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հար­թակ. «Ի՞նչ արդ­յուն­քով այն կա­վարտ­վի, հենց դրա­նից էլ կախ­ված է Լու­կա­շեն­կո­յի ե­րա­զած «ԱՊՀ ամ­բող­ջա­կան ըն­տա­նի­քը»»,- միան­գա­մայն տե­ղին ընդգ­ծում է փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը: Ու նաեւ ան­մի­ջա­պես էլ ա­վե­լաց­նե­լով. «Ի՞նչ է, Լու­կա­շեն­կոն այդ նյո­ւան­սին չի՞ տի­րա­պե­տում, թե՞ ար­դեն շատ ա­վե­լի ռեալ տե­ղե­կութ­յու­ններ ու­նի ուկ­րաի­նա­կան թե­մա­յի հնա­րա­վոր ա­վար­տի մա­սին: Եվ դա չէ՞ ի­մաս­տը, որ, որ­պես ե­րա­զանք, օ­րա­կարգ է բե­րում «ԱՊՀ միաս­նա­կան ըն­տա­նի­քի» թե­ման»:

Ա­մեն դեպ­քում, այն պատ­կե­րը, որ այս պա­հին տի­րում է ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, շատ բա­նի մա­սին կա­րող է ակ­նար­կել: Փաս­տը սա է. այս պա­հին ե­ղած գործ­նա­կա­նում բո­լոր հատ­ված­նե­րում ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կա­տաստ­րո­ֆիկ կամ դրան մոտ վի­ճա­կում է: Սկ­սած Խար­կո­վի հատ­վա­ծից՝ Կուպ­յանս­կի ուղ­ղութ­յու­նից, որ­տեղ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մար ար­դեն այս պա­հին «մեծ պարկ» է ստեղծ­վել, որ կա­րող է շատ ա­րագ վե­րած­վել օ­ղա­կի: Ան­մի­ջա­պես հա­րե­ւա­նութ­յամբ Սե­ւերս­կի հատ­վա­ծում նույն պատ­կերն է: Ա­վե­լի հա­րավ՝ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը գործ­նա­կա­նում ար­դեն կորց­րել է Տո­րեց­կի ա­մուր պաշտ­պա­նա­կան գո­տին: Ա­պա գա­լիս են Պոկ­րովս­կի, Կու­րա­խո­վո­յի, Ուգ­լե­դա­րի ուղ­ղութ­յուն­նե­րը, ո­րոնց մա­սին ան­գամ հի­շեց­նել պետք չէ: Ու ա­մե­նաէա­կա­նը. ռու­սա­կան այս հա­մա­տա­րած հար­ձա­կում­նե­րի արդ­յուն­քում ուկ­րաի­նա­կան բա­նա­կը դեռ որ­քա՞ն կմնա որ­պես այդ­պի­սին՝ մար­տեր տա­լու կա­րող կա­ռույց, մեծ հար­ցա­կան կա:

Ա­ռա­վել եւս, որ այս ամ­բող­ջի, ինչ­պես նաեւ Ռու­սաս­տա­նի մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի վեր­ջին փո­փո­խութ­յուն­նե­րի ֆո­նին նման է, որ Ա­րեւ­մուտ­քում սկսել են շատ ա­վե­լի նկա­տե­լի զգու­շա­վո­րութ­յամբ մո­տե­նալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մին, ին­չի հետ կապ­ված ա­հա­զան­գե­րը Կիե­ւում ար­դեն հնչում են ա­մե­նօր­յա ռե­ժի­մով:

Բ­նա­կան է, որ այս ի­րա­վի­ճա­կում սկսում է գե­րիշ­խող դառ­նալ վա­ղուց պտտվող հար­ցը. իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե Ռու­սաս­տա­նը Ա­րեւ­մուտ­քի կող­մից ճա­նաչ­ված հաղ­թա­նա­կով դուրս գա այս պա­տե­րազ­մից: Այ­սինքն, այդ ի­րա­վի­ճա­կում ա­ռա­ջա­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան միան­գա­մայն նոր բա­լանսն ի՞նչ հու­նով է տա­նե­լու ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, եւ ա­ռա­ջին հեր­թին՝ ԱՊՀ-ի կամ նախ­կին ԽՍՀՄ-ի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, սա՞ է ակ­նար­կում Լու­կա­շեն­կոն. թե­րեւս դառ­նում է շատ լուրջ հար­ցադ­րում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում