Պատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն Սիգալ

Միջազգային

Դերասան և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև հումանիտար հարաբերությունների հարցերով ՌԴ ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ մեռնելու նրա և Ռուսաստանի համար։

«Ես Մերձավոր Արևելքում էի, որոշ մարդկանց մարտարվեստ էի սովորեցնում: Եվ լսեցի, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողություն է սկսել։ Հաջորդ օրը ես նամակ գրեցի և համոզված էի, որ այն, ամենայն հավանականությամբ, կհասնի ՌԴ նախագահին»,- ասել է Սիգալն իր «Հանուն արդարության» ֆիլմում։

Նա ընդգծել է, որ նամակում աջակցություն է հայտնել ՌԴ նախագահին և նշել, որ այժմ Ռուսաստանը կտեսնի, թե ովքեր են իր իրական հայրենակիցները, ովքեր են բարեկամներ, ովքեր՝ թշնամիներ։

«Ես կլինեմ իմ նախագահի կողքին, կպայքարեմ իմ նախագահի կողքին և, եթե անհրաժեշտ լինի, կմեռնեմ իմ նախագահի հետ»,- դերասանը մեջբերել է Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակում իր ասածը։

«Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինին, ես գիտեմ, թե նա իրականում ինչի համար էր պայքարում և ինչ էր փորձում անել», - ասել է Սիգալը։

Դերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թվականին, իսկ 2018 թվականին դարձել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ։

https://iravunk.com/sim/?p=294935&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան