ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազություն
ԻրավականՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

