«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը մի քանի տարուց ուղղակի գոյություն չի ունենալու, եթե... Վան Համբարձումյան

Ներքաղաքական

Ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ օրերս գրառմամբ էր հանդես եկել եւ նշել, որ ճիշտ էր իր հաշվարկներում եւ ճիշտ է՝ հարյուր տոկոսով: Թե ի՞նչ է ակնարկում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել նրանից:

— Այո, ես խոսում էի այն մասին, որ միջին հեռավորության բալիստիկ հրթիռներ կան, որոնք ունակ են մեծ հավանականությամբ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հաղթահարել կամ ստեղծել լուրջ խնդիրներ դրա համար: Հիմա մասնագիտական կանխատեում երկու առումով էի իրականացրել:

Առաջին՝ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարվածելու է Իսրայելին, քանի որ Իսրայելը տարբերակ այլեւս չի թողել Իրանի Իսլամական Հանրապետության համար, ինչը հենց այդպես էլ եղավ:

Երկրորդ՝ բավական բարձր հավանականությամբ հաղթահարվեց, ամեն դեպքում, Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Չնայած նրան, որ Իսրայելին բավական օգնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց Զինված ուժերով, բայց, միեւնույնն է, Իսրայելն էլ ճեղքեց եւ հասավ շատ բաների: Այդ առումով էի ասել, որ եղել է:

Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ միշտ ասում էի, որ ինքս ունեմ իմ հեղինակած նախագծերը՝ ապաստարանների համար, որով պատերազմի ժամանակ կարող են որպես հակառակորդի հրթիռակոծությունից, հրետանակոծությունից կամ ավիացիոն հարվածներից պաշտպանել քաղաքացիական բնակչությունը, հասարակությունը: Ասել էի նաեւ, որ իմ ապաստարաններն ունակ են` ռադիացիայի, քիմիական, կենսաբանական զենքից պաշտպանելու: Այսինքն` իմ նախագծած տարբերակները շուրջ մեկ ամսից ավել ընդունակ են բնակչությանը բացարձակ կերպով իզալացված պայմաններում պահել՝ մինչեւ ռադիացիոն ֆոնն իջնի, իսկ հիմա ամեն ինչի հավանականությունը շատ մեծ է: Չեմ ասում հարյուր տոկոսով, բայց շատ մեծ համոզմունք ունեմ, որ Իսրայելի զորքերը հարվածելու են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին: Առաջինը տնտեսական օբյեկտներին են հարվածելու, նավթագազային ենթակառուցվածքներին ու նաեւ նավահանգիստներին, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսությունը լիովին շարքից հանեն, բայց շատ մեծ է նաեւ հավանականությունն այն հարցում, որ Իսրայելը ամեն ինչ անում է, որպեսզի Իրանին ներքաշի լայնամասշտաբ պատերազմի մեջ, որ առիթ ունենա հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, եւ այդ միջուկային հարցը լիովին լուծի:

Հիմա այդ առումով կա հավանականություն, ինչի մասին ես ինքս արդեն մի քանի տարի է բարձրաձայնում ու ասում եմ, որ հարվածելու են միջուկային օբյեկտներին: Դա կարող է ռադիացիոն մեծ աղտոտվածություն առաջացնել, նաեւ քիմիական զենքի պաշարներին են հարվածելու, հարվածելու են գործարաններին: Դրանից հետո չի բացառվում նաեւ, որ Իրանի ատոմակայանին են հարվածելու: Լինելու է Չեռնոբիլից շատ ավելի սարսափելի վիճակ, նաեւ քիմիական զենքի պաշարներին են հարվածելու, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը քիմիական զենքի մեծ պաշարներ ունի, որն Իսրայելի համար մեծ վտանգ է ներկայացնում:

Դրա համար հայկական կողմին իմ առաջարկն եմ տալիս, թե ինչ պետք է անել, քանի որ պետությունը, բառի բուն իմաստով, մի քանի տարի անց ուղղակի գոյություն չի ունենալու: Ինքս տարբեր առիթներով միշտ ասել եմ, որ պետք է նախապատրաստական աշխատանքներ անել, հասարակության հետ անցկացնել բացատրողական աշխատանքներ: Իմ նախագծած ծրագրով պետք է ապաստարաններ պատրաստել եւ դրանց մեծ տեղ տալ: Ընդ որում՝ ոչ միայն ապաստարաններ: Ասում էի, որ բուժհաստատություններում պետք է համապատասխան դեղորայք բաժանել եւ այլն, բայց լսող չէր լինում: Այ դրա մասին էր ասածս:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան