Դուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաք

Ներքաղաքական

Նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը գրում է.

Քաղաքականությունը բավականին լուրջ զբաղմունք է մանկուրտներին վստահելու համար։ Բայց, արի ու տես, բոլոր ժամանակներում հայտնվում են պուճուրիկ մանկուրտներ, տարիների մեջ այդպես էլ չկայացող, <նոլիկ> մնացած, անդեմ, <քաղաքական> մուրացիկներ, որ ոտքի տակ ընկնելով ուզում են դրսեւորվել, ցուցադրվել, ու, քանի որ իրենք ոչինչ են իրենց ներկայով եւ, առավել եւս՝ անցյալով, իրենց կսմիթները ուղղում են հզորներին։ Անշուշտ այդ բանը դրանք չեն անում իրենց սեփական խելքով, քանի որ ներքինիներին խելք տրված չէ։ Դրանք ամեն ինչ անում են կոնկրետ ուղղորդումով, <վճարով> եւ <իրենց լուսավոր ապագայի> խոստումների դիմաց։ Չհասկանալով, որ իրենց խաբում են։

Այս մարդիկ հիմնականում ակտիվանում են, երբ իրենց թվում է հսկաները կրկին մեծահոգի կգտնվեն եւ իրենց <բանի տեղ> չեն դնի։ Բայց, այս դեպքում կարծում եմ դրանց պատասխանելը, ավելի ճիշտ՝ իրենց տեղը դնելը խիստ կարեւոր է։ Որովհետեւ, այս պուճուրիկ մանկուրտները իրենց էժանագին, մտացածին ակնարկներով, սոցցանցերում գրառումներով եւ իրենց նմանների հետ հարցազրույցներում իրականում, մոտեցնում են մեր պետականության վերջնական կործանումը։ Նիկոլիկների այս զանգվածը վախկոտների եւ պնակալեզների մի տրցակ է, դրանք իրենց եղկելի կոչերով, առաջարկներով օգնում են իրենց ստնտուին, որ վերջինս վերջնականապես երկիրը տա թշնամուն եւ քանդի հայոց պետականության վերջին կանգուն պատերը։ Թողնենք դրանց տապակվեն իրենց թույնի մեջ, եւ անդրադառնամ ամենակարեւորին։  

Որեւէ մեկի համար այլեւս աներկբա է, անցած դժնդակ վեց տարիները վկա, նաեւ՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո անցած չորս տարիները, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, անկեղծ, համառ, տքնաջան եւ անդավաճան կռիվ է տալիս ընդդեմ երկիրը քանդողների, ընդդեմ նիկոլի եւ նիկոլիզի։ Բոլորն են հասկանում, որ առանց ՀՀԿ-ի սրանց դեմ պայքարում հաղթելը անհնարին է, հասկանում են, որ եթե որոշ պուճուրիկներ ոտքի տակ չընկնեն, հաղթանակը շատ ավելի արագ եւ արդյունավետ կլինի։ Եւ, բոլորն են արդեն ընկալել, որ անգամ <մեռնելուց> հետո այս կուսակցությունը չմեռավ,հակառակը՝ ավելի ամրացավ , որովհետեւ մնացին մաքուրները, հավատարիմները, գաղափարականները,իսկ նախկին պատեհապաշտ զանգվածն այսօր էլ նիկոլի համար է ծեքծեքում, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի առաջ էին քառատակ ծալվում։ Ախր տեսել ենք, անվանական գիտենք, դեռ էն գլխից զզվելի էիք։ Հետեւաբար դուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաք, կամ՝ ընդդիմադիր դաշտից խոսեք, ընդդիմությանը խորհուրդ տաք։ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մինչեւ վերջ կենացմահու կռիվ է տալու երկիրն ազատագրելու, պետականությունը փրկելու եւ բանակը կրկին հզորացնելու համար։ Այս պայքարում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համառությունը ոմանց դիվադադար է արել,իսկ, ընդդիմադիր դաշտում իբր որոշ տեղավորվածներ, նրանք, որ նիկոլի հետ աշխատեցին 2018-ից հետո,ոչ բոլորը, / ոչ թե պայքարում են, այլ՝ իմիտացիա են անում։  

Ոմանք փորձում են իրենց գլխից բարձր թռչել, երբ ակնհայտ է, որ ծնվել են սողալու համար։ Ասածս ամփոփելով դրանց ուզում եմ ասել՝ հանգիստ նստեք տեղներդ, Սերժ Սարգսյանի անունը եւ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ մի լավ մտածեք։ 

Որպես ամփոփում հարց տամ ՝ 

 իրո՞ք ուզում եք երկիրն ազատվի նիկոլից եւ դավաճաններից, իրո՞ք ուզում եք փրկել հայոց պետականությունը, 

իրո՞ք ուզում եք ձեր երեխաները հայեցի կրթվեն ու հայ մեծանան, 

իրո՞ք ուզում եք կրկին մարտունակ բանակն ունենալ

իրո՞ք ո՞ւզում եք մաքրել <ավգյան ախոռները>,

իրո՞ք ո՞ւզում եք սահմաններն ամուր լինեն, 

իրո՞ք ուզում եք, որ Արցախի հարցը փակված չհամարվի, 

իրո՞ք ուզում եք նիկոլին հեռացնել եւ դատել

ուրեմն՝ կանգնեք ՀՀԿ-ի կողքին, կանգնեք Սերժ Սարգսյանի կողքին․․Մնացած ինչ անում եք այսօր եւ դեռ կանեք՝ զուտ նիկոլի ջրաղացին ջուր լցնելու մեյմունություն է։

Նա երկրի պես ձեզ էլ է վարի տալու, չկասկածեք․․

Մարգարիտ Եսայան

10.10.2024

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում