Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից

Վերլուծություն

Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ՝ առ այն, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, հատուկ կարծիք են հայտնել ՍԴ երեք դատավոր:

Հիշեցնենք, որ Սահմանադրությանը համապատասխան ճանաչված կանոնակարգի մասին 33 էջից բաղկացած որոշման մեծ մասը վերաբերում էր ոչ թե զուտ կանոնակարգին, այլ՝ Անկախության հռչակագրին: Ըստ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքի՝ ՍԴ այս որոշմամբ փաստացի չգործող են համարվել Հռչակագրի որոշ դրույթներ, կասկածի տակ դրվել այն: Եվ ավելի պատկերավոր նա եղելությունը համեմատել է «զավակին խժռող ծնողի» հետ: Մինչդեռ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Խաչատուրյանը իրենց երախտիքն են հայտնել ՍԴ անդամներին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ, ըստ էության, այս խայտառակ գնահատականների համար:

Վերջիններս փորձել են ամեն կերպ արդարացնել ՍԴ որոշումը, մի բան էլ մուննաթաբար արձանագրել, թե՝ Սահմանադրությունը չի ընդունվել ո՛չ Սահմանադրական հանձնաժողովի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի կողմից: Հատկանշական է նաեւ, որ, օրինակ, ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանն ընդհանրապես չի մասնակցել գործի քննությանը։ Իսկ ՍԴ յոթ անդամ կողմ են եղել, այդ թվում՝ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը: Որպեսզի պարզ լինի, թե ովքեր են ընկել Անկախության հռչակագրի հետեւից, հիշենք, օրինակ, թե ով էր Վահե Գրիգորյանը՝ մինչեւ ՍԴ անդամ դառնալը:

Ո՛չ, ամենեւին էլ խոսքն այն մասին չէ, որ ինչպես ժամանակին պնդում էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, Վահե Գրիգորյանը, իբրեւ փաստաբան, օլիգարխ Ջորջ Սորոսի հիմնադրամից դոլարներ էր քերում՝ մարտի 1-ի զոհերի թեմայով: Առավել ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը եղել է ՀԱԿ-ի, մասնավորապես՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբանը եւ ՀՀՇիզմի շրջանակում է դարձել հայտնի: Իսկ թե ինչ կապ ունի այս ամենը Անկախության հռչակագրի դեմ այս անողոք պայքարի հետ, «Իրավունք TV»-ի եթերում ուշագրավ փակագծեր է բացել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՎԱՆՇԸ

Անկախության հռչակագրի համահեղինակներից Հայկ Բաբուխանյանը հիշեցնում է, որ երբ 1990 թվականին մշակում էին հռչակագրի տեքստը, առաջարկը եղել է հետեւյալը, որպեսզի դրանում նախ փաստվի այն, որ Հայաստանը կառուցում է իր անկախ պետականությունը՝ հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանին Արցախի վերամիավորման որոշման վրա: Եվ երկրորդ, որ Հայաստանը հետեւողական է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

«Այդ երկու կետի շուրջ մենք եւ ՀՀՇ-ականներն ունեցանք շատ լուրջ եւ կատաղի բախումներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ դրա դեմ, ՀՀՇ-ականները ելույթներ էին ունենում դրա դեմ, իսկ մենք պաշտպանում էինք այդ կետերը: Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, եւ մենք հաղթեցինք: Արդյունքում այդ երկու կետը մտավ Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ, եւ պետությունը շատ երկար ժամանակ հենց այդ կետերը հիմք ընդունելով՝ զարգանում էր: Օրինակ`Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր արցախցիները ստացել էին ՀՀ քաղաքացիություն, Արցախը համարվում էր ՀՀ անբաժանելի մաս, եւ նախագահ ընտրվելու 5 տարվա քաղաքացիություն ունենալու պահանջը 1997-98 թվականներին կատարված էր, որովհետեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման շնորհիվ բոլոր արցախցիները ստացել էին ՀՀ անձնագիր: Էլ չասենք, որ քանի որ Արցախը Հայաստանի մաս էր, ո՛չ մաքսային կետ կար այնտեղ՝ Գորիսից Լաչին դուրս գալու ճանապարհին, ո՛չ անձնագրային կետ: Այսպիսով՝ ՀՀՇ-ականներն այն ժամանակ պարտվեցին, եւ մենք ստիպեցինք, որ այդ կետերը մտնի Անկախության հռչակագրի մեջ, հետագայում այն դարձավ Սահմանադրության անբաժանելի մաս: Բայց , փաստորեն, ՀՀՇ-ականները մուռը պահեցին», - փաստում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

Իսկ այսօր, ըստ Բաբուխանյանի, ՀՀՇ-ականներն այդ մուռը փոխանցել են իրենց «իրավահաջորդներին»՝ նիկոլականներին, որոնք էլ այդ մուռը հանում են Անկախության հռչակագրից եւ ընդհանրապես՝ անկախությունից, Արցախից: Իսկ թե ինչպիսի հանցագործություն է սա, թերեւս կգնահատեն ապագա դատավորները, որովհետեւ Սահմանադրական դատարանի անդամները ցույց տվեցին, որ լոկ նիկոլական կամակատարների հավաքածու են եւ ոչ ավել: Ավելին՝ այն ամենից հետո, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանում, զարմանալի է, որ արդարության աստվածուհի Ֆեմիդայի արձանը «վա՜յ, մամա ջան» գոռալով Բաղրամյան պողոտայով մեկ չի փախչում այդ շենքից:

Ի վերջո, սեւով սպիտակի վրա գրված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության անբաժանելի մասն է: Ու ինչքան էլ վահեգրիգորյանները պնդեն հակառակը, միեւնույնն է, ոչ ոքի չի հաջողվելու չեղարկել Անկախության հռչակագիրը, որը Հայաստանի երրորդ հանրապետության զարգացման հիմքն է: Հետեւապես, ասել հակառակը՝ նույնքան մեծ հանցագործություն է, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, թե Արցախն Ադրբեջանի կազմում է: Չէ որ սրանով նա խախտեց ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Անկախության հռչակագիրը, վերամիավորման որոշումն ընդ որում՝ նույն այս ՍԴ-ականների լուռ համաձայնությամբ: Մնում է միայն հարց, թե էլ ովքեր են դառնալու այս ամենի հանցակիցն ու վաղը կիսելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց, այդուհանդերձ, ի՞նչ խնդիր է փորձում այսօր լուծել Փաշինյան Նիկոլը, բացի՝ «հոգեւոր հոր» մուռը հանելով Անկախության հռչակագրից:

«Իրականում Նիկոլն իր ամբողջ դավաճանական քաղաքականությունը՝ Արցախ հանձնելու եւ այլն, վարում էր մի նպատակով, որպեսզի, ի վերջո, ստանա Ալիեւից, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր: Ալիեւը հիմար չէ եւ, բնականաբար, քանի, այսպես ասած, բռնել է Նիկոլին վզից, կարողանում է իր հարցերը լուծել՝ Արցախը վերցրեց, ՀՀ-ից տարածքներ, ճանապարհներ վերցրեց եւ հիմա էլ պլանավորում է վերցնել մինչեւ վերջ: Ալիեւի համար սա պատմական շանս է, որովհետեւ այսքան թույլ Հայաստան երբեք չի եղել եւ չի էլ լինելու», - ցավով արձանագրում է Բաբուխանյանը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հավատարիմ ՍԴ-ականների բերանով փորձում է համոզել Ալիեւին, թե Անկախության հռչակագիրը կապ չունի ՀՀ Սահմանադրության հետ, բայց այս կուտն Ալիեւը չի ուտում:

«Չի՛ լինելու «Անկախության պայմանագիր», ես ասել եմ դա դեռ այն ժամանակ, երբ այդ մասին առաջին անգամ դուրս եկավ Նիկոլի բերանից: Չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չդառնա, իսկապես քաղաքական սուբյեկտ: Սրանք ոչնչացնելով Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը, անվտանգության երաշխիքները քանդում են Հայաստանը», - ահազանգում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում