Հայտնի պիցցերիաների ցանցի ակնարկ-կատակը` Էրիկ տեն Հագին (ֆոտո)
Սպորտ
Domino’s Pizza պիցցերիաների ցանցը կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հասցեին՝ գովազդային արշավ անցկացնելով «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի մոտ։
Գովազդային վահանակի վրա, որտեղ պատկերված է տեն Հագը, գրված է. «Աշխատանքի ենք ընդունում։ Բայց ոչ քեզ, Էրիկ»։
Յոթ խաղ անցկացնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։
https://iravunk.com/sim/?p=294699&l=am/