ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Վերլուծություն

Ի­հար­կե` այն, որ Հա­յաս­տա­նի շուրջ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294695&l=am) մե­ծա­պես մնում են կախ­ված Ի­րա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կից, մնում է ան­հեր­քե­լի: Ն­կա­տի ու­նենք այն, թե մեր հա­րա­վա­յին հա­րե­ւա­նը կներ­քաշ­վի՞ մեծ պա­տե­րազ­մի մեջ, ո­րի պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նը, որ­պես պլաց­դարմ Ի­րա­նի դեմ կամ Ի­րա­նի օգ­տին, դառ­նում է էա­պես կա­րե­ւո­ր:

Ն­ման է, որ Ի­րա­նի շուրջ մթնո­լոր­տը շա­րու­նա­կում է միայն թե­ժա­նալ: Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է խո­սել պա­տաս­խան հար­վա­ծից՝ ակ­նար­կե­լով, որ ան­կախ Վա­շինգ­տո­նի ե­լույթ­նե­րից, կա­րող է հար­վա­ծել նաեւ Ի­րա­նի նավ­թա­յին ու մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րին: Ի­րանն իր հեր­թին է ցույց տա­լիս, որ պատ­րաստ է նման հար­վա­ծի եւ ան­մի­ջա­պես էլ կպա­տաս­խա­նի: Այդ թվում, զոր­քե­րը թիվ 1 պատ­րաս­տութ­յան վի­ճա­կում են, ստոր­գետն­յա հր­թիռ­նե­րը պատ­րաստ են ա­մեն պա­հի ար­ձակ­ման, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յու­նը լրաց­վել է ռու­սա­կան C-400 հա­մա­կար­գե­րով, նա­վա­տոր­մը դուրս է բեր­վել նա­վա­հան­գիստ­նե­րից եւ այդ­պես շա­րու­նակ:

Եվ ա­հա այս ֆո­նին նկատ­վեց մեկ ի­րա­դար­ձութ­յուն, ո­րը կա­րող է շատ բան փո­խել: Այս­պես, Ի­րա­նի Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­ների կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րը մե­սի­ջի նման­վող ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն է հա­ղոր­դել. «Չ­հաս­տատ­ված լու­րե­րը վկա­յում են այն մա­սին, որ Ի­րա­նը ե­րեկ մի­ջու­կա­յին փոր­ձար­կում է ի­րա­կա­նաց­րել, ո­րի արդ­յուն­քում գրանց­վել է 4,6 մագ­նի­տուդ ուժգ­նութ­յամբ երկ­րա­շարժ: Արեւմտ­յան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը ներ­կա­յումս հե­տաքն­նում են՝ երկ­րա­շար­ժը բնա­կան է, թե ստոր­գետն­յա մի­ջու­կա­յին փոր­ձարկ­ման արդ­յունք»:

Են­թադ­րութ­յուն­ներ, որ Ի­րա­նում մի­ջու­կա­յին զենք կա (սե­փա­կան ար­տադ­րութ­յան, թե՝ դրսից բեր­ված, նույն­պես շատ կա­րե­ւոր հարց է): Կային նաեւ տա­րաբ­նույթ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ իս­րա­յել­յան եւ ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը «կաշ­վից դուրս են գա­լիս»՝ այդ լու­րե­րը հաս­տա­տե­լու կամ հեր­քե­լու հա­մար, ո­րից էլ շատ բա­նով կախ­ված է հար­ցը, թե Իս­րա­յե­լը մին­չեւ ինչ սահ­ման­նե­րում կա­րող է Ի­րա­նին հար­վա­ծել: Եվ ա­հա Ի­րա­նը, Իս­րա­յե­լի սպաս­վող հար­ձակ­ման ֆո­նին ոչ պաշ­տո­նա­կան, բայց նաեւ լսե­լի ակ­նարկ է հղում, որ մի­ջու­կա­յին զենք ու­նի: Կա­րե­ւո­րը՝ կար­ծես թե «երկ­րա­շար­ժի» մի­ջո­ցով հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ա­րեւմտ­յան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րին՝ ստու­գել ու հա­մոզ­վել: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե խոսքն ի­րա­կա­նում էլ սո­վո­րա­կան երկ­րա­շար­ժի մա­սին լի­ներ, Ի­րանն ի­րեն չէր կա­րող թույլ տալ «բլե­ֆի» գնալ. սո­վո­րա­կան երկ­րա­շար­ժը ստոր­գետն­յա մի­ջու­կա­յին պայթ­յու­նից տար­բե­րա­կե­լը ոչ մի խնդիր չի ա­ռա­ջաց­նում, եւ ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում կհայտն­վի նա, ով կփոր­ձի մե­կը մյու­սի տեղ մա­տու­ցել:

Ի­հար­կե, ա­ռաջ վա­զել պետք չէ: Բայց ե­թե են­թադ­րենք, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին զենքն ի­րա­կա­նութ­յուն է, ա­պա այս պա­հին իս­րա­յե­լա-ա­մե­րիկ­յան հե­տա­խու­զութ­յուն­ներն այդ փաս­տին հար­յուր տո­կո­սով տի­րա­պե­տում են, եւ դա չի կա­րող չանդ­րա­դառ­նալ նաեւ Ի­րա­նի` հար­վա­ծել-չհար­վա­ծե­լու կամ ինչ­պես հար­վա­ծե­լու հար­ցե­րի վրա: Բանն այն է, որ Իս­րա­յե­լի հա­մար վեր­ջին հաղ­թա­թուղթ էր հենց մի­ջու­կա­յին զենք ու­նե­նա­լու փաս­տը, ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նում մո­նո­պո­լիս­տի դիր­քով: Դա նրան տա­լիս էր Ի­րա­նը հիմ­նո­վին ոչն­չաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն, իսկ Ա­րեւ­մուտքն ան­մի­ջա­պես կսկսեր ար­դա­րաց­նել ան­գամ նման հար­վա­ծը, թե դա Իս­րա­յե­լի պաշտ­պան­վե­լու ի­րա­վունքն էր: Ու հան­կարծ կա­րող է պարզ­վել, որ այդ մո­նո­պո­լի­ան չկա, կա­րող է լի­նել հա­մար­ժեք պա­տաս­խան: Ընդ ո­րում, ա­վե­լորդ է ան­գամ հար­ցը, թե Ի­րա­նը, ե­թե ու­նի մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ, քա­նիսն են դրանք ու ինչ հզո­րութ­յան: Այն ի­մաս­տով, որ նախ՝ Ի­րանն ա­պա­ցու­ցեց, որ այդ լից­քե­րը Իս­րա­յել հասց­նե­լու բա­վա­րար մի­ջոց­նե­րի տի­րա­պե­տում է: Երկ­րորդ, Իս­րա­յելն այն փոքր եր­կիրն է, ո­րի հա­մար ան­գամ եր­կու-ե­րեք հար­վա­ծը կա­րող է բա­վա­րար լի­նել:

Չ­նա­յած, շրջա­նառ­վում է նաեւ այն վար­կա­ծը, որ այս պատ­մութ­յու­նը կա­րող է նաեւ քա­րոզ­չա­կան խաղ լի­նել՝ ընդ­դեմ Ի­րա­նի: Օ­րի­նակ, «Al Jazeera»-ն մեկ­նա­բա­նում է. «Ի­րա­նի են­թադր­յալ ա­ռա­ջին մի­ջու­կա­յին փոր­ձարկ­ման մա­սին ար­տա­սահ­ման­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րի տա­րա­ծած կաս­կա­ծե­լի լու­րե­րը լիո­վին սուտ են եւ հա­կա­սում են Ի­րա­նի մի­ջու­կա­յին եւ պաշտ­պա­նա­կան դոկտ­րի­նին։ Այս գոր­ծո­ղութ­յուն­ներն ուղղ­ված են Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի կող­մից քա­րոզ­վող «ի­րա­նա­կան սպառ­նա­լի­քի» ռազ­մա­վա­րութ­յան ամ­րապնդ­մա­նը»: Սա­կայն այս­տեղ էլ ոչ հստակ պա­հեր կան: Նախ, կրկնենք, լու­րը տա­րա­ծել են նաեւ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը՝ ան­գամ չակ­նար­կե­լով, որ դա իս­րա­յել­յան քա­րոզ­չա­կան տրյուկ է: Հա­ջոր­դը, օ­րերս Ի­րա­նը սկսեց խո­սել իր մի­ջու­կա­յին դոկտ­րի­նը փո­խե­լու մա­սին՝ ել­նե­լով Իս­րա­յե­լի մի­ջու­կա­յին սպառ­նա­լի­քից:

Ա­մեն դեպ­քում, սպա­սենք այս պատ­մութ­յան զար­գա­ցում­նե­րին, հաշ­վի առ­նե­լով, որ դա կա­րող է էա­պես փո­խել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ռազ­մա­կան բա­լան­սը՝ դրա­նից բխող հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում