Մտնում ես գյուղ ու քեզ թվում է, որ հայտնվում ռուսական գողտրիկ անկյունում.Գյուղ, որտեղ սպանելն՝ արգելում են, իսկ ամուսնությունը ողջ կյանքի համար է

Հանդիպում

Եթե դուք անգամ մեկ անգամ եղել եք Երեւանի ծածկած շուկաներից մեկում, որտեղ հիմնականում վաճառում են մրգեր ու բանջարեղեն, ապա հաստատ հանդիպած կլինեք սպիտակ-կարմրաթուշ դեմքերով եւ սպիտակ գլխաշորերով թթու վաճառող երիտասարդ կանաց ու աղջիկների: Երբեմն նրանք կանգնում են նաեւ մարդաշատ փողոցներում` խանութների հարեւանությամբ, եւ անցորդներին իրենց ցածր ու ամաչկոտ ձայնով առաջարկում մանր կտրտած կաղամբի կամ վարունգի թթուն: Նրանք մալականներն են, ովքեր ռուսներ են եւ իրենց հավատի պատճառով 19-րդ դարի 40-ական թվականներին ռուսական տափաստաններից աքսորվել են Արեւելյան Հայաստան, որն այդ ժամանակներում մաս էր կազմում Ռուսական կայսրությանը:

Մալականները Հայաստանում ամենախիտը բնակեցված են Լերմոնտովո գյուղում` Լոռու մարզում Գուգարքի շրջանի ամենացուրտ գոտում է` Աղստև գետի ձախ կողմում: Սկզբում գյուղը անվանել են Վոսկրեսենովկա,  1941 թվականին գյուղը վերանվանվել է Լերմոնտովո: Ռուս աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ և այժմ կազմում են բակչության 80 տոկոսը: Համայնքում նաև ապրում են հայեր (15%) և եզդիներ ( 5%):

Ի՞նչ խնդիրների հետ են բախվում մալականները Հայաստանում, ի՞նչ նիստուկացով են առանձնանում այս եւ այլ հարցերի շուրջ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել հենց մալականների կողմից հիմնադրված Լերմոնոտովո համայնքի հայազգի վարչական ղեկավար ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆԸ, նախ անդրադառնալով նրանց էությանը.

-Այստեղի ռուս բնակիչներին անվանում են մալականներ: Նրանք չեն ենթարկվել ռուսական ուղղափառ եկեղեցուն և չեն խաչակնքվել: Դրա համար Եկատերինա թագուհին բարկանում է և որոշում է պատժել և աքսորում է հեռավոր երկրներ: Մալականները ապրում են համեստ, բայց ազնիվ եւ աշխատասեր կյանքով: Նրանք չեն ձգտում հարստության, բայց անպայման օգնում են հարեւանին կամ բարեկամին: Նրանք կենցաղում ընդունում են սոցիալական արդարությունը, հավասարությունը: Նրանց տները մեծ չեն եւ ոչ էլ շքեղ, բայց հաստատ մաքուր են ու կոկիկ:  

Այս անվանումը ռուսերեն «մոլոկո» բառից է առաջացել: Դա կապված է այն փաստի հետ, որ մալականները չեն հրաժարվել կաթից պահքի օրերին: Շաբաթ օրը նրանց մոտ բաղնիքի տոն է: Իսկ կիրակի օրը նրանք հագնում են սպիտակ գոգնոցներ ,գնում են եկեղեցի, հետո նրանք մտնում են իրար թև-թև և երգելով գնում- գալիս են:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, գազարի, կաղամբի և այլ կուլտուրաների մշակմամբ: Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, որտեղ կան հայկական և ռուսական դասարաններ:

-Ի՞նչ խնդիրների հետ են առնչվում մալականները:

-Հիմնականում նրանք խնդիրնեի, որպես այդպիսին չեն բախվում, նրաք շատ ինքնաբավ մարդիկ են, երբեք իրենց դժբախտությունն անգամ չեն օգտագործում ի շահ օգնության: Հիմնականում համայնքապետարան են գալիս հողային հարցերով` մեկին շատ հող հասավ, մյուսին, ով բազմազավակ ընտանիք ունի քիչ հողատարածք: Ի դեպ, որպեսզի հասկանաք, թե ինչքան հպարտ մարդիկ են մի փաստ էլ նշեմ: 80-տոկոս մալականներից 32 տոկոսը հրաժարվել է նպաստ, թոշակ ստանալուց, պատչառաբանելով, որ դա նրանց քրտինքը չէ, որ դա նրանք հանգիստ խղճով չեն օգտագործի: 

Դուք կզարմանաք մալոկանների աշխատասիրությունից: ՙՕրինակ, եթե 1000 քառակուսի մետրից եթե հայը ստանում է 1.5 տոննա կաղամբ, ապա մոլոկանը ստանում է 4 տոննա: Շատ լավ են մշակում եւ չափազանց աշխատասեր են: Լավ գյուղատնտես լինելուց բացի, մալականներն ունիեն մեղմ բնավորություն եւ շփումներում չափազանց քաղաքակիրթ են: 

Մտնում ես գյուղ ու քեզ թվում է, որ հայտնվում ես աշխարհից կտրված` ռուսական գողտրիկ անկյունում, մարդիկ խոսում են ռուսերեն, նրանց տները հենց այնպիսին են, ինչպես ռուսական գյուղերում` հիմնականում միհարկանի եւ փայտից, ներկված կապույտ գույնով: Լերմոնտովոյի դպրոցը ունի երկու սեկցիա` հայկական եւ ռուսական դասարաններով: Մոլոկանները այնքան էլ չեն ձգտում, որ երեխաները բարձրագույն կրթություն ստանան: Միայն այս վերջին տարիներին որոշները գնում են Ռուսաստան, երբեմն էլ` Երեւան սովորելու: Մոլոկանները հայերեն հասկանում են, բայց շատ վատ են հայերեն խոսում:

-Ասում են նրանց հարսանիքներն էլ են տարբերվում` այդպե՞ս է:

- Հարսանիքն անցնում է ավանդության համաձայն՝ առանց խմիչքի, թեյով ու տարբեր ուտեստներով: Հարսնաքույրն ու հարսնեղբայրը մոլոկանների մոտ անպայման ամուսնացած պետք է լինեն: Հարսնացուն սպիտակ զգեստ է հագնում եւ «չուպիկ» կոչվող հուլունքներով գլխարկ կրում: Ի պատասխան համաձայնության՝ հարսնացուն փեսային սպիտակ թաշկինակ է նվիրում, ծնողներն էլ՝ քաղցրեղենով լի պայուսակ: Ոսկյա զարդեր մոլոկանները միմյանց չեն նվիրում: Փոխարենը աղջկա ծնողները հարուստ օժիտ են պատրաստում: Հարսնացուի կուսությունը հաստատող որեւէ հանգամանք ու պարագա մոլոկանները չեն ընդունում: Ամուսնական հարաբերություններն առանց դրա էլ օրհնում է այն ուղղության առաջնորդը, որին պատկանում են փեսան ու նրա ընտանիքը: Մեկ անգամ ամուսնանալով՝ մոլոկանները հետդարձի ճանապարհ չունեն: Ամուսնությունը ողջ կյանքի համար է, հակառակ դեպքում քեզ կարհամարհի ու չի ընդունի քո իսկ սեփական համայնքը: Հարսանիքին առանց հրավերքի ոչ ոք չի կարող ներկա լինել: 

Մալական կանայք ու տղամարդիկ սովորաբար տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Ամուսնացած տղամարդիկ մորուք են պահում: Կանայք կրում են շղարշից կամ ժանյակից գլխաշոր, անպայման երկար փեշ, երբեք` տաբատ: Բացի դրանից, ունեն հատուկ հանդիսավոր հագուստ, որը հագնում են աղոթելիս, ուրախ կամ տխուր առիթներին:

 

https://iravunk.com/sim/?p=294609&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ